Իրանը փաստացի վերահսկողություն է հաստատում, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» նկատմամբ՝ գրում է Sepah Pasdaran-ի թելեգրամյան ալիքը։ «Այս երթուղին ոչ միայն ամրապնդում է Թեհրանի դիրքերը, այլև լուրջ խոչընդոտ է ստեղծում Սյունիքում հենարան ձեռք բերելու ՆԱՏՕ-ի կամ Իսրայելի ցանկացած փորձի համար. նախքան Հայաստան անցնելը, նրանք ստիպված կլինեն բախվել Իրանի հետ»,- գրում է ալիքը։               
 

Էդուարդ ՄԱՆՎԵԼՅԱՆ. Քեզ էլ բարի ճանապարհ՝ հավիտենություն, Լևոն Խեչոյան

Էդուարդ ՄԱՆՎԵԼՅԱՆ. Քեզ էլ բարի ճանապարհ՝ հավիտենություն, Լևոն Խեչոյան
09.01.2014 | 14:10

Ժամանակը, մտավորականների ու լուրջ մարդկանց հետ հաշվարկ է սկսել, իսկ նրանց հետեւից քաղաքականությամբ ու անորոշությամբ տառապող սերունդ է գալիս: Կրոնավոր, բայց ոչ հավատացեալ սերունդ, արժեհամակարգի վզին նստած՝ արժեքներից խոսող սերունդ, անկախության՝ անազատ սերունդ: Երևի հերիք է՝ հոռետեսությունը խառնել իրականության հետ, ինչպես ժամանակին շփոթեցիք ու շփոթում եք դեռ լավատեսությունը ինքնախաբեության հետ: Ժամանակի դեմ անզոր ենք, որովհետև հաճախ չենք գնահատում ժամանակը: Կյանքի դեմ ըմբոստանում ենք, որովհետեւ չենք ապրում՝ ժամանակը գնահատելով: Հետ նայեք, տիեզերական չափանիշներով՝ թիթեռի կյանք ունենք, բայց մի հսկա արծվի ժամանակ դատարկ վեճերի ու հիասթափության վրա վատնեցինք: Փառքի հետևից վազում ենք՝ Փառավոր Հոգին կորցնելով այդ մահացու վազքուղում: Կյանքը, մեր ծնված օրից, հետ հաշվարկ է, բարեկամներ, այն մեզ պարզապես ճիշտ մեռնել է սովորեցնում: Քեզ էլ բարի ճանապարհ՝ հավիտենություն, Լևոն Խեչոյան:

Դիտվել է՝ 5050

Մեկնաբանություններ