Իրանը փաստացի վերահսկողություն է հաստատում, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» նկատմամբ՝ գրում է Sepah Pasdaran-ի թելեգրամյան ալիքը։ «Այս երթուղին ոչ միայն ամրապնդում է Թեհրանի դիրքերը, այլև լուրջ խոչընդոտ է ստեղծում Սյունիքում հենարան ձեռք բերելու ՆԱՏՕ-ի կամ Իսրայելի ցանկացած փորձի համար. նախքան Հայաստան անցնելը, նրանք ստիպված կլինեն բախվել Իրանի հետ»,- գրում է ալիքը։               
 

Մարդն ինքն է գրում իր կենսագրությունը

Մարդն ինքն է գրում  իր կենսագրությունը
04.03.2016 | 01:24

1953-ին Խնապատում սկսված այս պատմությունը զարմանալի զիգզագներ ունեցավ ու այսօր արդեն՝ 63 տարիների հեռվից պարզ է՝ երջանիկ աստղի տակ է ծնվել ԲԱՐՍԵՂ ԲԵԳԼԱՐՅԱՆԸ: Աստղը՝ աստղ, բայց իր կենսագրությունը ամեն օր մարդն է գրում՝ որքան արածով, նույնքան՝ չարածով: Քսանամյա «Ֆլեշ» ընկերությունը, «Բարեպաշտ սերունդ» հիմնադրամը, «Ղարաբաղ գոլդ» ընկերությունը, Արարատբանկը, Ասկերանի Սուրբ Աստվածածին եկեղեցին դրսևորումն են այն համոզմունքի, որ մարդը ճանաչվում է իր գործով, որ հայության հարատևման գաղափարի իրականացման համար անհրաժեշտ է նոր մտածողություն, ու պետք են նոր արժեհամակարգով անհատներ` որակապես նոր հայեր, անկախ պետության արժանապատիվ քաղաքացու և այդ պետության տիրոջ իրավունքը գիտակցող սերունդ։ Արածներից միայն այսքանը նշելով՝ պատկերացրեք՝ ինչ ու ինչքան են լինելու դեռ չարածները:
«Իրատեսը» շնորհավորում է Բարսեղ Բեգլարյանին՝ ծննդյան օրվա առթիվ, մաղթում երջանկություն ու ծրագրերի իրականացում:

Դիտվել է՝ 4720

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ