Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը կոչ է արել ТАСС լրատվական գործակալությանը ներողություն խնդրել ծովանկարիչ Իվան Այվազովսկու հուշարձանի քանդման մասին հաղորդագրության մեջ Ստեփանակերտ հին անվանման հիշատակման համար։ Գերատեսչությունն ակնկալում է, որ գործակալությունը կկատարի համապատասխան ուղղումներ, հակառակ դեպքում, «կձեռնարկվեն համապատասխան միջոցներ»՝ կապված Ադրբեջանում ТАСС-ի գործունեության հետ։               
 

Այսպես խոսեց...

Այսպես խոսեց...
18.10.2019 | 00:53

Նի­կոլ Փա­շի­նյա­նը եր­կի­րը կա­ռա­վա­րում է ճիշտ այն­պես, ինչ­պես ժա­մա­նա­կին ղե­կա­վա­րել է «Հայ­կա­կան ժա­մա­նակ» օ­րա­թեր­թը։ ՈՒ խոս­քը դա­սա­կան մա­մու­լի մա­սին չէ, խոս­քը հենց դե­ղին մա­մու­լի մա­սին է: Նրա կա­ռա­վար­չա­կան ո­ճում և սկզ­բունք­նե­րում ո­չինչ չի փոխ­վել։ Պար­զա­պես խմ­բագ­րու­թյան միկ­րո­մի­ջա­վայ­րը տե­ղա­փո­խել է ա­վե­լի մեծ աշ­խար­հագ­րու­թյամբ տա­րածք։ Եվ հի­մա բո­լորս ապ­րում ենք «Հայ­կա­կան ժա­մա­նակ» երկ­րում, որն ու­նի 24 ժամ­վա ռիթմ ու հի­շո­ղու­թյուն։ Ճիշտ այն­քան, որ­քան թեր­թի մեկ հա­մա­րից մին­չև մյու­սը։ Հա­սա­րա­կու­թյունն էլ բա­ժան­վել է 3 մա­սի` լրագ­րող­նե­րի, ըն­թեր­ցող­նե­րի և նրանց, ով­քեր թերթ չեն կար­դում:


Մի­քա­յել ՄԻ­ՆԱ­ՍՅԱՆ
Սուրբ Ա­թո­ռում ՀՀ նախ­կին դես­պան

Դիտվել է՝ 3733

Մեկնաբանություններ