Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը կոչ է արել ТАСС լրատվական գործակալությանը ներողություն խնդրել ծովանկարիչ Իվան Այվազովսկու հուշարձանի քանդման մասին հաղորդագրության մեջ Ստեփանակերտ հին անվանման հիշատակման համար։ Գերատեսչությունն ակնկալում է, որ գործակալությունը կկատարի համապատասխան ուղղումներ, հակառակ դեպքում, «կձեռնարկվեն համապատասխան միջոցներ»՝ կապված Ադրբեջանում ТАСС-ի գործունեության հետ։               
 

Այսպես խոսեց...

Այսպես խոսեց...
17.12.2020 | 23:44

Արյու­նոտ ծաղ­րա­ծուն սի­րում է թվե­րի սիմ­վո­լիզ­մը։ Հի­շեք՝ ինչ­պես սկ­սեց իր «հաղ­թա­կան եր­թը» ապ­րի­լի ուր­բաթ 13-ին, ինչ­պես սա­տա­նա­յի թվով՝ 666 օր բա­ցար­ձակ իշ­խա­նու­թ­յուն ու­նե­ցավ մեզ վրա, ինչ­պես Ծաղ­կա­զար­դի օ­րը, երբ մեր Տե­րը մտավ Ե­րու­սա­ղեմ, ո­րո­շեց հա­վա­սար­վել Նրան և հաս­տա­տել իր հաղ­թա­նա­կը ա­նիծ­ված հան­րաք­վեով... ՈՒ պարտ­վե՛ց։ Ո­րով­հետև թվա­յին խեղ­կա­տա­կու­թ­յու­նից ու չա­րից այն կողմ կա Վե­րին իշ­խա­նու­թ­յուն, ո­րը սահ­ման է դնում Ա­րար­քին։ Չա­րը պարտ­վեց ու կպարտ­վի, բայց ա­ր­յու­նոտ է պարտ­վում, ան­մեղ ա­ր­յուն խմե­լով, բո­լո­րիս մեղ­սա­կից ա­նե­լով է պարտ­վում։ Թե չա­րի խն­ջույքն ինչ­քան կտևի, մեզ­նից է կախ­ված, ո­րով­հետև Բարձ­ր­յալն ընտ­րու­թ­յան ի­րա­վունք ու պար­տա­կա­նու­թ­յուն է տվել մար­դուն։


Վլա­դի­միր ԳԱՍ­ՊԱՐ­ՅԱՆ
ՀՀ նախ­կին ոս­տի­կա­նա­պետ

Դիտվել է՝ 11505

Մեկնաբանություններ