Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է Վաղարշապատի բոլոր 47 ընտրական տեղամասերի քվեարկության արդյունքները: Ըստ այդմ՝ «Հաղթանակ» կուսակցությունների դաշինք-9 789 քվե, «Համահայկական ճակատ» կուսակցություն-287, «Հանրապետություն» կուսակցություն-1 211, «Մայր Հայաստան» ազգային-դեմոկրատական կուսակցություն-1 674, «Ազատ դեմոկրատներ» կուսակցություն-1 152, «Ժառանգություն» կուսակցություն-433, ՔՊ կուսակցություն-14 948, «Հայրենիք» կուսակցություն-1 157:               
 

Մի դատախազի ընտրության պատմություն

Մի դատախազի ընտրության պատմություն
02.10.2013 | 12:46

ԱԺ-ում ձայների մեծամասնությամբ ՀՀ գլխավոր դատախազի ընտրությունը կարող էր անաղմուկ անցնել-գնալ (ի վերջո, գաղտնիք չէ, որ այնտեղ ԱԺ մի քանի հոգանոց խմբակցություն ունեցող ընդդիմադիրների ձայնը որոշիչ չէր լինելու), եթե անմիջականորեն չաղերսվեր բարոյականության խնդրին: Բանն այն է, որ ընտրությունն անցել է փակ, գաղտնի քվեարկությամբ: Երկու խմբակցություններ՝ ընդդիմադիր «Հայ ազգային կոնգրես»-ն ու «Ժառանգությունը», հայտարարել են, որ դեմ են քվեարկելու, ՀՅԴ-ն էլ հայտարարել է, որ իր անդամները ազատ են քվեարկության մեջ: Այդ երկու խմբակցությունները միասին ունեն ԱԺ տասներկու պատգամավոր, որոնցից երկուսը՝ Լևոն Զուրաբյանն ու Զարուհի Փոստանջյանը, քվեարկության օրը բացակայել են: Սակայն, չնայած հայտարարություններին, գլխավոր դատախազի ընտրությանը դեմ է քվեարկել ընդամենը ԱԺ երեք պատգամավոր, երկու քվեաթերթիկ էլ ճանաչվել է անվավեր:

Քվեարկությունից հետո ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում հանելուկ առաջադրեց, թե այդ ինչպես պատահեց, որ երեք հոգի դեմ քվեարկեց: ՈՒ դրանից հետո ԱԺ ընդդիմադիր պատգամավորներն իրենց ճղելով փորձում են ապացուցել, թե հատկապես իրենք են դեմ քվեարկել: Քանի որ ՀԱԿ-ի համակիրների կասկածներն ուղղված էին հենց Նիկոլ Փաշինյանի դեմ, որը ընտրվելուց հետո գործում է ՀԱԿ խմբակցությունից անկախ, նա օրվա վերջում սոցցանցում տեղադրեց իր քվեաթերթիկի լուսանկարը՝ որպես ապացույց, որ ինքը երեք դեմ քվեարկողներից մեկն է: «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանն էլ նույն «Ֆեյսբուք»-ի միջոցով հայտարարեց, որ ինքը դեմ է քվեարկել՝ առանց օդացունց հայտարարությունների: ՀԱԿ-ի անդամներն էլ իրենց հերթին էին պնդում, որ դեմ են քվեարկել ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավորներ Արամ Մանուկյանը, Լյուդմիլա Սարգսյանը, Գագիկ Ջհանգիրյանը, իսկ Ստեփան Դեմիրճյանի քվեաթերթիկն էլ համարվել է անվավեր:
Իհարկե, միգուցե այդքան աղմուկ չբարձրանար այս հարցից, եթե ընդդիմադիրները նախապես հայտարարած չլինեին, որ իրենք դեմ են քվեարկելու, իսկ օրվա վերջում էլ միմյանց մեջ դավաճաններ չփնտրեին: Այդքան աղմուկ չէր բարձրանա, եթե նրանք էլ ՀՀԿ-ականների կամ «Բարգավաճ Հայաստան»-ի նման փող բաժանելով ԱԺ պատգամավոր դարձած լինեին և չհայտարարեին, թե իրենք վայելում են ժողովրդի վստահությունը և ընտրվել են ժողովրդի քվեով: Ինչ-ինչ, եթե ԱԺ-ում ընդդիմադիրն այսօր չի կարողանում իշխանությունից տարբերվել երկրի կառավարման մասին առաջ քաշած իր պատկերացումներով, արտաքին քաղաքականության մասին դիրքորոշումներով, ապա գոնե պետք է կարողանա տարբերվել ընտրողի առջև իր շիտակությամբ, նրան հաշվետու լինելով, ոչ թե կեղծ խաղեր տալով և սուտ խոսելով: Ի վերջո, եթե ԱԺ հինգ կամ յոթհոգանոց խմբակցություններում միմյանց նկատմամբ կա այդքան անվստահություն, չեն կարողանում գալ ընդհանուր հայտարարի նույնիսկ մի պաշտոնյայի ընտրության հարցում, ապա ինչո՞ւ են շարունակում խաբել իրենց ընտրողներին, թե գնացել են ԱԺ՝ իշխանություններին օր ու արև չտալու անկեղծ մղումով:


Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 2749

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

րչի կսմիթ Երբ փա­կում են ընդ­դի­մա­դիր լրատ­վա­մի­ջոց­նե­րի  բե­րա­նը
Երբ փա­կում են ընդ­դի­մա­դիր լրատ­վա­մի­ջոց­նե­րի բե­րա­նը