Իրանի իշխանությունները կարծում են, որ Իսրայելի հարձակումներից հետո ԱՄՆ-ի հետ միջուկային բանակցությունների շարունակումը կորցրել է իմաստը՝ ասել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային։ «Անհնար է խոսել բանակցությունների պատրաստակամության մասին և միաժամանակ համակարգել գործողությունները՝ թույլ տալով սիոնիստական ռեժիմին հարվածել Իրանի տարածքին»,- շեշտել է Բաղային:                
 

Եվրախորհրդարանը ուկրաինական իշխանություններին խորհուրդ է տվել ընտրություններ անցկացնել

Եվրախորհրդարանը ուկրաինական իշխանություններին խորհուրդ է տվել ընտրություններ անցկացնել
13.12.2013 | 11:22

Այդ որոշման բանաձևն ընդունվել է երեկ, եվրադեպուտատների կողմից:
Խոսելով ՈՒկրաինայի մասին, բանաձևի հեղինակները նշել են, որ արտահերթ ընտրությունները ժողովրդավարական պետությունների համար ստեղծված իրավիճակից դուրս գալու միակ ելքն են, հատկապես, երբ երկրի իշխանությունը ուզում է վերականգնել իր լեգիտիմությունը:
Թե մասնավորապես որ ընտրությունների մասին է խոսքը` խորհրդարանական, թե նախագահական` դեռևս հայտնի չէ:
ՈՒկրաինայում հաջորդ նախագահական ընտրությունները կանցկացվեն 2015 թ., խորհրդարանականը` 2017 թվ.-ին:
Եվրախորհրդարանականները նաև ափսոսանք են հայտնել այն փաստի առթիվ, որ ՈՒկրաինայի ղեկավարությունը հրաժարվել է ստորագրել ԵՄ-ի Ասոցացման համաձայնագիրը: Նրանք հայտարարել են երկրում տեղի ունեցող խաղաղ ցույցերի համերաշխություն և դատապարտել ցուցարարների նկատմամբ ուժի կիրառումը:
Բանաձևի հեղինակներն իրենց դժգոհությունն են հայտնել ՈՒկրաինայի և «Արևելյան գործընկերության» այլ երկրների հանդեպ «Ռուսաստանի ճնշման» փաստը: Ավելի վաղ ՈՒկրաինայի կառավարությունը խոստովանել է, որ նրանք ընդդիմության հետ կարող են քննարկել արտահերթ ընտրությունների թեման: Այս մասին ասել է փոխվարչապետ Սերգեյ Արբուզովը: Միևնույն ժամանակ նա նշել է, որ արտահերթ ընտրություններ անցկացնելու որևէ իմաստ չի տեսնում:


Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 964

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ