ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը շուտով կկիրառի հայելային միջոցառումներ՝ Չինաստանի քաղաքացիների համար վիզայի ռեժիմը վերացնելու համար։ «Մեր չինացի ընկերների՝ Ռուսաստանի քաղաքացիների համար անվիզա ռեժիմ մտցնելու վերաբերյալ որոշումը, անկասկած, կնպաստի մեր ժողովուրդների միջև կապերի հետագա ամրապնդմանը: Մեր կողմից հայելային միջոցառումները շատ շուտով ուժի մեջ կմտնեն Չինաստանի քաղաքացիների համար»,- ասել է Պուտինը։               
 

«Վախկոտներիդ ես թաղեմ»

«Վախկոտներիդ ես թաղեմ»
21.12.2013 | 15:31

Ազգային ժողովում ուրբաթ օրը իշխանության համար, ինչպես կասեր Գուրգեն Արսենյանը, «սև օր» էր: Ամենաթունդ քննադատությունն ու ամենասուր վիրավորանքն էր հնչում ընդդիմադիրների ու «այլընտրանքի» շուրթերից: ՀՀԿ-ն համբերեց, համբերեց, բայց վերջում Գալուստ Գրիգորիչն իր «ոճին» հավատարիմ, մի երկու «քաղցր» խոսք ասաց քննադատողներին: Սակայն ՀՀԿ-ում վիճակն իսկապես ծանրագույներից էր, որովհետև հակափաստարկների սղությունն ակնհայտ էր: Տնտեսական հիմնավորումների դեֆիցիտն ստիպեց հանրապետականներին ընդդիմության ներկայացուցիչների հասցեին անձնական վիրավորանքների տարափ տեղալ: Օրվա վերջում պարզվեց, որ ՀՀԿ-ում իրավիճակն ավելի վատ է, քան թվում էր: Նախապես հայտարարված քվեարկությունը հետաձգվեց՝ դահլիճում բավարար քանակությամբ կոճակ սեղմող չկար: Այս հանգամանքը, մեր տեղեկություններով, բավականին մեծ իրարանցում է առաջացրել իշխող կուսակցության ներսում: Վերևներից դժգոհում են, թե ինչ է ձեր արածը, որ մի կոճակ սեղմելու համար չեք ժամանում խորհրդարան, «ներքևից» էլ ամեն մեկն իր արդարացումն է բերում. «Ալոն, Բալոն կաղ են, Ճստոն, Մստոն կարճ են, Համբոն տկար է»: «Լռի՛ր, հանդուգն, կոտորվեք դուք, վախկոտներիդ ես թաղեմ, ճա՞ռ ասեմ, թե՞ զանգ կախեմ». մոտավորապես այս հանգով «ջոջը» ստիպված քվեարկությունը հետաձգելու որոշում կայացրեց:

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2331

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ