Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հեռախոսազրույցում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ՌԴ-ի և ՈՒկրաինայի միջև հակամարտության դադարեցման ճանապարհին պատմական շրջադարձային պահ է առաջացել, և պետք է օգտվել այդ հնարավորությունից։ Մակրոնը հերթական անգամ ընդգծել է, որ նախ անհրաժեշտ է դադարեցնել կրակը, իսկ հետո արդեն նստել բանակցությունների սեղանի շուրջ։               
 

Խուլիգանը` ղեկին

Խուլիգանը` ղեկին
03.07.2015 | 00:26

Հունիսի 30-ին որոշեցի հյուրընկալվել թիվ 1 երթուղու N 2 տրոլեյբուսին։ Կարոտաբաղձությունս պարտադրեց հանգրվանել այս պատվական, նաև հնադարյան շարժակազմի վերջին նստարանին։ Ախորժակիս քացախ, շարժվելուն պես տրոլեյբուսի դուռը դղրդաց հրանոթի համազարկի ուժգնությամբ։ Անկեղծ ասած, ինձ թվաց, թե համազարկը իմ պատվին էր, ի նշան իմ տրոլեյբուսային հյուրընկալման։ Ախորժակիս քացախ, դուռը դղրդում էր յուրաքանչյուր կանգառում։ Իջնելիս վարորդին խնդրեցի կարգի բերել անսարք դուռը։ Լավ կլիներ ոչինչ չասեի։ Վաղուց երիտասարդությունը լքած վարորդն ուղղակի հարձակվեց վրաս, գոռալով, թե դեռ պիտի գոհ լինեմ, որ առհասարակ տրոլեյբուսը գիծ է դուրս եկել։ Նրա այս փաստարկն ինձ, բնականաբար, չբավարարեց։ Մեր խոսակցությունը տեղափոխվեց բանավեճի հարթություն։ Վարորդը հարձակվեց վրաս, չընդունելով փաստարկներս, թե շարժակազմը, այնուամենայնիվ, սարքին պիտի մտնի ուղեգիծ։ Նրա հակափաստարկները բավականին գունեղ էին, պնդեց, թե մեխանիկ չկա գարաժում, որ դուռը սարքի, մեխանիկները «սաղ մեռած են»։ Ցավակցեցի նրան այդ դժբախտ դեպքի կապակցությամբ։ Ցավակցությունս չընդունեց։ Ավելին, բղավեց` ինքդ էլ դուռը սարքիր, եթե սիրտդ այդքան ցավում է։
Իհարկե, ցավում է։ Եվ ոչ միայն շարքից դուրս եկած տրոլեյբուսի անսարք դռան համար։ Մարդկանց նյարդերն էլ են շարքից դուրս եկել, և ոչ մի մեխանիկ այստեղ չի օգնի։


Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 1165

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ