Մայիսի 6-ի գիշերը տասնյակ ուկրաինական անօդաչու սարքեր մեկուկես ժամ փորձել են գրոհել Մոսկվան՝ հայտնել է քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը։ 19 անօդաչու թռչող սարքեր ոչնչացվել են ՀՕՊ ուժերի կողմից, երբ նրանք մոտենում էին քաղաքին։ Անօդաչուներից մեկի բեկորները հարվածել են Կաշիրսկոյե մայրուղում գտնվող ինը հարկանի բնակելի շենքին: Հարվածային ալիքը կոտրել է վերին հարկերի և ծաղկի խանութի պատուհանները։ «Նախնական տեղեկություններով՝ լուրջ ավերածություններ ու զոհեր չկան»,- նշել է Սոբյանինը։               
 

Ամբոխը

Ամբոխը
06.05.2025 | 13:29

Դասը վարում է Գուստավ Լեբոնը (1841-1931), (ֆրանսիացի նշանավոր հասարակագետ, անտրոպոլոգ)

Լեբոնը ամբոխը դասակարգում է՝ միասեռ (կաստա, աղանդ, դասակարգ) և անհամասեռ։

Ցեղի հոգին արտացոլում է քաղաքակրթության վիճակը, ամբոխի հոգին՝ բարբարոսության։

Անհամասեռ ամբոխը կազմված է զգացմունքով և մտավոր զարգացածությամբ ամենաբազմակերպ անհատներից։ Մարդկանց հավաքական հոգեբանությունը, որ ստեղծում է գործող ամբոխ, տարբերվում է նրանց անհատական հոգեբանությունից և մտավոր զարգացումը չի խոչընդոտում դրան։

Հայտնի է, որ հանրահավաքների ժամանակ խելքը ոչ մի դեր չի խաղում և շարժիչ ուժը ենթագիտակցական զգացումներն են։

Ամբոխն այդտեղ ղեկավարվում է ոչ թե բանականությամբ, այլ՝ զգացմունքներով (էմոցիաներով)։ Պատճառականության տրամաբանական շղթան ամբոխի վրա նվազ ազդեցություն է թողնում։

Լեբոնը կարծում է, որ ամենապարզունակ, հասարակ տրամաբանությանը հակասող ըմբռնումները երկար ժամանակ պահպանվում են ամբոխի մեջ։

Ամբոխը շատ հեշտությամբ հայտնվում է պատրանքների իշխանության ներքո։

Առաջներում, եթե դրանք կրոնական էին, հիմա փիլիսոփայական և սոցիալական են։

Պատրանքները՝ ենթագիտակցության դուստրերը, ինչպես որակում է նա, միշտ էլ գտնվել են քաղաքակրթության առջևում։ Մեր բոլոր կարգի ըմբռնումները կրում են իրենց վրա պատրանքների հզոր կնիքը։

Փիլիսոփայությունը մեռցնում է այդ պատրանքները, սակայն ամբոխին, ինչպես լույսին ձգտող թիթեռի, հարկավոր են դրանք։

Սոցիալական՝ ընկերային, պատրանքն է այսօր թագավորում անցյալի ավերակների վրա և դրան է պատկանում ապագան։

Ամբոխը երբեք չի ձգտել ճշմարտությանը և միշտ նախընտրել է խոնարհվել մոլորությանը, եթե այն շողոքորթում է իրեն։ «Ովքեր կարողանում են ամբոխին մոլորության մեջ գցել, շատ հեշտությամբ դառնում են նրա տերը, ովքեր ուզում են խելքի բերել, մշտապես դառնում են նրա զոհը»։

Այնքանով, որ ամբոխին հասու են գաղափարների բիրտ, կոպիտ զուգորդումները, նրա վրա չի կարելի դատողություններով ներգործել։

Ամբոխի վրա տպավորություն են թողնում այն գործոնները, որոնք հասցեագրվում են իր զգացմունքների աշխարհին։ Պետք է կարողանալ ստուգել, թե ի՞նչն է ոգևորում նրան։

Ամբոխի երևակայությունը վարակում են առանձնապես այն հասկացությունները, որոնք պատկերավոր են մատուցվում նրան։ Դրանց հմուտ կիրարկումը ձեռք է բերում մոգական ուժ։ Շատ հաճախ նրա վրա ներգործում են այն հասկացությունները, որոնք ունեն անորոշ բովանդակություն և իմաստ։

«Ամբոխը ինչ-որ չափով հիշեցնում է անտիկ հեքիաթի սֆինքսին․ կամ պետք է սովորել լուծել նրա հոգեբանությամբ մեզ առաջադրված հանելուկները, կամ էլ անտրտունջ համակերպվել այն մտքին, որ ամբոխը մեզ կուլ է տալու»։

Լեբոնի կարծիքով, մարդը ամբոխի մեջ կորցնում է իր անհատականությունը, ենթարկվում է նրա պարզունակ ազդակներին (իմպուլսներին), գործում է գրգռված (աֆեկտիվ), սկսում է հավատալ հրաշքի և առաջնորդի ենթարկվելու կարիք է զգում։ Ցեղի, ազգի գործոնը ամենահիմնականն է ոչ միայն մարդկանց արարքներում, այլև ամբոխի գործողություններում և առանձնահատկություններում։ Նույն ցեղին պատկանող ամբոխի գործողություններն այլ բնույթ ունեն, քան տարբեր ցեղերին պատկանող։

Լատինական ամբոխն ինչպիսին էլ լինի՝ հեղափոխական, թե պահպանողական, իր պահանջների կատարման համար պահանջում է պետության միջամտություն։ Այդ ամբոխը միշտ հակված է ցեզարիզմի։

Անգլիական կամ ամերիկյան ամբոխը չի ճանաչում պետությունը և մշտապես հակված է մասնավոր նախաձեռնության։

Ֆրանսիական ամբոխը ամենից շատ հակված է հավասարության, անգլիականը՝ ազատության։

Այս տարբերությունները, որ գոյություն ունեն ցեղերի մեջ, հանգեցնում են այն բանին, որ սոցիալիզմը և ժողովրդավարությունը նույքան տարբեր ձևեր են ընդունում, ինչքան, որ ազգեր կան։ Նույն դարաշրջանի միաժամանակ քաղաքակրթված, բայց տարբեր ցեղերի պատկանող ժողովուրդների մոտ միևնույն բառերն արտահայտում են հաճախ, ըստ էության, խիստ տարբեր գաղափարներ և պատկերացումներ։ Այսպես, ամբոխի կողմից առավել հաճախ օգտագործվող այնպիսի բառեր, ինչպես վերոհիշյալ «ժողովրդավարություն» և «սոցիալիզմ» հասկացությունները, միանգամայն տարբեր իմաստներով են մարմնավորվում ռոմանական և անգլոսաքսոնական ժողովուրդների հոգում։

Եթե լատինների համար դա նշանակում է անհատի կամքի և նախաձեռնության ենթարկումը պետությամբ ներկայացվող հանրության կամքին և նախաձեռնությանը, ապա անգլոսաքսերի համար դա նշանակում է անհատի կամքի ամենալայն դրսևորում, ծավալում և ինչքան հնարավոր է պետության դերի նվազեցում (բացառությամբ՝ բանակի, ոստիկանությա և արտաքին դիվանագիտության)։ Այստեղից հետևում է, որ խիստ տարբեր կարող են լինել տարբեր ցեղերի ժողովրդավարական իդեալները։

Ցեղի հոգին լիովին ենթարկում է իրեն ամբոխի հոգին և նրա տատանումները սահմանափակող հզոր ներուժ ունի։ Օրենքի ուժ ունի այն ըմբռնումը, ըստ որի՝ ամբոխի ցածրակարգ հատկությունները արտահայտվում են այնքան թույլ, ինչքան ուժեղ է զարգացած նրանում ցեղի հոգին։ Ամբոխի տիրապետությունը նշանակում է բարբարոսություն կամ վերադարձ բարբարոսության։

Արամ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 658

Մեկնաբանություններ