-
28.02.2020|
12:47
Դելիում 3 գիշեր շարունակվում էին ավերածությունները մուսուլմանաբնակ շրջաններում, սպանվել է 27 մարդ: Չորեքշաբթի բախումներ չեղան, բայց իրավիճակը լարված է մնում: Իշխանությունները ոստիկաններ ու զորքեր են ուղարկել: Մի քանի տասնամյակ Դելիում նման իրավիճակ չէր եղել:
-
28.02.2020|
11:26
Չորրորդ. Իրաքի հարևան Սիրիայում տեղաբաշխված ռուսական երկու ռազմաբազայում ծառայում է մի քանի հազար ռուս զինվորական։ Հունվարի 7-ի իրանական հարվածների նախօրյակին ավիացիայի և ՀՕՊ-ի ուժերն ապահովում էին ՌԴ նախագահ Պուտինի թռիչքը Սիրիա։ Իսկ հունվարի 7-ի երեկոյան նա արդեն Սիրիայից Թուրքիա թռավ։
-
28.02.2020|
11:18
Սահմանադրական հանրաքվեի քարոզարշավն արդեն մի քանի օր է‚ ինչ պաշտոնապես մեկնարկել է‚ սակայն ակնհայտ է‚ որ առայժմ հակադիր կողմերն առանձնապես չեն շտապում բացել իրենց խաղաքարտերը‚ և քարոզչական լուրջ ակտիվություն մեդիա հարթակներում առայժմ չի նկատվում։
-
28.02.2020|
00:17
2020-ը նահանջ տարի է, նահանջ տարիներին լինում են իրադարձություններ, որ մարդկությունը երկար ուզում է մոռանալ: 2020-ի չարաբաստիկ խորհրդանիշը դառնում է կորոնավիրուսը:
-
27.02.2020|
09:40
Հիմա, երբ կորոնավիրուսը դուրս է սպրդել չինական ՙօրորոցից., սահմանները փակելը բավարար չէ՝ նրան կանգնեցնելու համար, գրում է Սեսիլ Տիբերը Le Figaro-ում: Առաջին հայացքից ոչինչ ավելի տրամաբանական չէ՝ կորոնավիրուսը ճանապարհորդում է մարդկանց հետ, տեղաշարժի արգելքը տեսականորեն պետք է սահմանափակի տարածումը:
-
27.02.2020|
09:37
3 օր է մնում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի սահմանած ժամկետը լրանալուն՝ Սիրիայի բանակը Իդլիբի քաղաքներից ու գյուղերից դուրս բերելու համար, որտեղ Անկարան վերահսկողություն է սահմանել:
-
26.02.2020|
11:23
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երկուշաբթին սկսեց Հնդկաստանում՝ Հուջարաթ նահանգի Ահմեդաբադ քաղաքից, որտեղ ելույթ ունեցով կրիկետի աշխարհում ամենամեծ «Մոտերա» մարզադաշտում:
-
26.02.2020|
11:20
Էմանուել Մակրոնը, բացելով Մոսկվայի հետ ռազմավարական երկխոսության ճանապարհը, մեծ տարածություն է թողնում Ռուսաստանը Եվրոպային մերձեցնելու իր կամքի և եվրոպական դեմոկրատիան թուլացնելու Ռուսաստաի փորձերի պարբերական դատապարտման միջև՝ գրում է Դոմինիկ Մուազին՝ Les Echos-ում:
-
25.02.2020|
13:15
Լիբիայի ուժային կառույցների ղեկավարը կոչ է արել ԱՄՆ-ին ռազմաբազա ստեղծել հյուսիսաֆրիկյան երկրում՝ զսպելու Ռուսաստանի ազդեցության տարածումը Աֆրիկայում:
-
25.02.2020|
13:12
Իտալիան արտակարգ միջոցների է դիմում կորոնավիրուսի տարածումը կանխելու համար՝ վարակվածների թիվը հասել է 150-ի, 110-ը Լոմբարդիայում են, 21-ը՝ Վենետոյում: Տասնյակ քաղաքներ կարանտինի մեջ են, Վենետիկի կառնավալը բեկանվել է, մոդելիեր Ջորջիո Արմանին ցուցադրությունը վճռել է կազմակերպել դատարկ սրահում: