Ո՛վ իմ հայրերի Աստված և Տերդ ողորմության, դու ես, որ քո խոսքով ստեղծեցիր բոլորին. և քո իմաստությամբ ձևավորեցիր մարդուն, որ տիրի քո ստեղծած արարածներին, սրբությամբ ու արդարությամբ կառավարի աշխարհը և ուղիղ հոգով դատ ու դատաստան անի։ Տո՛ւր ինձ քեզ գահակից իմաստությունից և խոտան մի՛ համարիր ինձ քո ծառաներից։ Արդարև, ես քո ծառան եմ և քո աղախնի որդին, ես տկար մարդ եմ և կարճատև կյանքի տեր, ես հասուն չեմ դատի ու օրենքի իմացության մեջ։ Եվ եթե նույնիսկ որևէ մեկը կարող է կատարյալ լինել մարդու որդիների մեջ, բայց եթե քո իմաստությունը հեռու է նրանից, նա ոչինչ պիտի համարվի։
Իմաստություն Սողոմոնի 9. 1-6