Վա՜յ վատթար սրտերին, հուսալքված ձեռքերին և այն մեղավորին, որ քայլում է երկու շավիղներով։ Վա՜յ հուսաբեկ սրտին, որ չի հավատում. դրա համար էլ նա չի գտնի պաշտպանություն։ Վա՜յ ձեզ, որ կորցրել եք համբերությունը, և ի՞նչ պիտի անեք, երբ Տերն այցելի հաշիվ պահանջելու։ Ովքեր երկյուղ են կրում Տիրոջից, զանց չեն առնի նրա խոսքերը, և ովքեր սիրում են նրան, կպահեն նրա ճանապարհները։ Ովքեր երկյուղ են կրում Տիրոջից, կփնտրեն նրա բարեհաճությունը, և ովքեր սիրում են նրան, կլցվեն նրա օրենքով։
Սիրաքի իմաստությունը 2. 14-19