Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

Աստվածաշունչ մատյանից

Աստվածաշունչ մատյանից
03.11.2017 | 00:08

Հարստությունը բարիք չէ ժլատ մարդու համար, և չկամ մարդու ինչի՞ն է պետք իր ունեցվածքը։ Ով հավաքում է իրեն զրկելով, նա հավաքում է այլոց համար, և նրա բարիքները ուրիշները պիտի վայելեն։ Ով չար է իր անձի հանդեպ, ու՞մ համար բարի կլինի. նա ուրախ չի լինի նույնիսկ իր բարիքների մեջ։ Ավելի չար մարդ չկա, քան նա, ով չարակամ է ինքն իր նկատմամբ, և դա նրա չարության հատուցումն է։ Թեկուզ և բարիք անի` պատահաբար կանի, և հետո հիշելով` դարձյալ իր չարությունը կանի։


Սիրաքի իմաստություն 14. 3-7

Դիտվել է՝ 2206

Մեկնաբանություններ