Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

Աստվածաշունչ մատյանից

Աստվածաշունչ մատյանից
17.12.2019 | 00:01
Արդարև, այս­պես է ա­սում Տե­րը. «Դուք ձրի վա­ճառ­վե­ցիք և ար­ծա­թով չեք փրկ­վե­լու»։ Այս­պես է ա­սում Տե­րը. «Իմ ժո­ղո­վուր­դը նախ ե­գիպ­տա­ցի­նե­րի եր­կիրն ի­ջավ, որ­պես­զի իբրև նժ­դեհ ապ­րի այն­տեղ, ա­պա բռ­նու­թ­յամբ Ա­սո­րես­տան քշ­վեց։ Բայց այժմ ին­չու՞ եք այս­տեղ»։ Այս­պես է ա­սում Տե­րը. «Իմ ժո­ղո­վուր­դը զուր տե­ղը քշ­վեց. նրանք ապ­շա­հար էին մնա­ցել և լաց էին լի­նում»։ Այս­պես է ա­սում Տե­րը. «Ձեր պատ­ճա­ռով իմ ա­նու­նը մշ­տա­պես հայ­հո­յվում է հե­թա­նոս­նե­րի մեջ։
Ե­սա­յու մար­գա­րեու­թ­յու­նը 52. 3-5
Դիտվել է՝ 2137

Մեկնաբանություններ