Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին անդրադարձել է երկրում ծավալվող իրադարձություններին, որոնք լայնորեն քննարկվում են ամբողջ աշխարհում: «Այն, ինչ հիմա տեղի է ունենում, բողոքի ցույցեր չեն, այլ՝ երկրի դեմ ահաբեկչական պատերազմ»,- հայտարարել է Արաղչին, շեշտելով, որ իրավիճակն այժմ ամբողջովին Իրանի իշխանությունների վերահսկողության ներքո է։               
 

Ամոթանք քահանաներին, սարկավագներին ու դպիրներին պարտադրանքի ենթարկող տիրադավ թեմական առաջնորդներին

Ամոթանք քահանաներին, սարկավագներին ու դպիրներին պարտադրանքի ենթարկող տիրադավ թեմական առաջնորդներին
14.01.2026 | 13:31

Ամոթ այն թեմի «բարենորոգիչ» առաջնորդին, ով.

1. Հրահանգում է քահանային, որ զեղչի Վեհափառ Հայրապետի անունը Պատարագի ընթացքում:

2. Հրահանգում է քահանային, որ Պատարագի ընթացքում նա զեղչի Կաթողիկոսի և իր իսկ առաջնորդի անունը և չաղոթի երկուսի համար էլ:

3. Հրահանգում է քահանային, որ նա իր հերթին հրահանգի եկեղեցու սուրբ խորանին ծառայող սարկավագ/դպիրներին զեղչել Վեհափառ Հայրապետի անունը և չաղոթել նրա համար:

4. Հրահանգում է քահանային, որ նա իր հերթին հրահանգի երգչախմբին, որպէսզի Հայրապետական մաղթերգը զեղչեն, այլապես կհեռացվեն:

5. Հրահանգում է քահանային, որ նա հեռացնի երիտասարդաց միություններից Մայր Աթոռին և իր Գահակալին հավատարմություն հայտնած երիտասարդներին:

6. Հրահանգում է քահանային, որ նա թույլ չտա իր իսկ ձեռնադրած և տարիներով եկեղեցում ծառայող Մայր Աթոռին և իր Գահակալին հավատարմություն հայտնած դպիրներին՝ իր թեմում Ս. Պատարագին եկեղեցու խորան բարձրանալ:

7. Թույլ է տալիս իր թեմում Ս. Պատարագին խորան բարձրանալ և ծառայել` շնորհազուրկ կարգալույծների չ/պատարագների (պղծագործություններին) տարիներով մասնակցած, չ/հաղորդություններով թունավորված, ըմբոստ ոգով մտքները պղտորած, անզեղջ մնացած, ՆՀՆՀ-ից սկսյալ ապստամբ դպիր-չ/դպիրներին:

8. Սպառնում է քահանաներին հեռացնել ծառայության վայրից, այլ կերպ ասած արտաքսել, եթե հավատարմություն հայտնեն Մայր Աթոռին ու Վեհափառին:

9. Պարտադրում է սպառնալիքով, շանտաժով, եկամտից զրկելու պատրվակով հավատարմություն հայտնել տիրադավերի չարափառ «բարենորոգման» շինծու ծրագրին:

10. Չի վախենում Աստծուց, չի ամաչում մարդկանցից, զուտ աշխարհիկ դրդապատճառներով ապստամբել է Եկեղեցու նվիրապետության դեմ, ուրացել է հորը, գայթակղել հոտը, հայտնվել դեպի հերձված տանող պառակտման ծանրագույն մեղքի մեջ:

Սա՞ է ձեր «բարենորոգումը»: Որպես տիրադավի և եկեղեցադավի, մաղթում եմ, որ վերադառնաք Մայր Եկեղեցու կանոնական դաշտ, իսկ եթե ոչ` վարձքներդ Աստծուց առնեք: Երբ կարգալույծ արվեք, այս ամենի մասին բացեիբաց կխոսենք ու շատերի աչքերը կբացվեն: Իսկ մինչ այդ համբերենք, որ Տերը մաքրի Իր Տունը մինչև վերջին դպիրը և ուխտի մանուկը:

Իսկ հավատավոր հոտին մաղթում եմ իմաստնաբար հոգևոր արթնության մեջ մնալ առաքյալի խոսքի համաձայն.

«Վե՛ր կաց դու, որ ննջում ես, կանգնի՛ր մեռելների միջից, եւ Քրիստոս պիտի լուսաւորի քեզ» (Եփես․ 5:14):

Նաև իմաստուն կույսերի նման արթուն մնանք, չննջենք, որպեսզի չարժանանաք Տիրոջ խստագույն խոսքին, թե. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ ձեզ չեմ ճանաչում» (Մատթ․ 25:12):

Սամվել դպիր ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 301

Մեկնաբանություններ