ՈՒկրաինայի պատճառով երրորդ համաշխարհային պատերազմ չի լինի՝ հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Ես չեմ սկսել այս պատերազմը, դա Բայդենի համաձայնությունն էր։ Ես եկա, և դա լիակատար անկարգություն էր։ Դա կարող էր հանգեցնել երրորդ համաշխարհային պատերազմի։ Դա տեղի չի ունենա, մեզ կհաջողվի կանգնեցնել դա։ Ես կարծում եմ, որ նախագահ Պուտինի հետ իմ հարաբերությունների շնորհիվ դա տեղի կունենա շատ արագ»,- հավաստիացրել է Թրամփը։               
 

Էշը կմնա, կհարատևի

Էշը կմնա, կհարատևի
19.09.2025 | 11:23

Իմ կողմից հարգված լրագրող, «Մերոնք» շարքի հեղինակ Սուրեն Սարգսյանը եթերում անեկտոդ է պատմում .

- ...մեկը դիմացինին հարցնում է՝ կուզեի՞ր ձի լինել: Դիմացինն էլ թե՝ չէ՛, չէի ուզենա:

Հարցնողն էլ թե ՝ դե այդպես էշ էլ մնա։

Սուրեն ջան, իսկ գիտե՞ս, որ Հայնրիխ Հայնե գերմանացի բանաստեղծը ինչպես

է շարունակել այդ անեկտոդը, բայց արդեն լուրջ.

երկարականջ էշը, դունչը լիզելով,

Այսպես բարբառեց ձայնով դուրեկան՝

Ես իմ գլուխը չեմ տա փորձանքի,

Ինչպիսին էլ, որ լինի ապագան:

Այո, ձեզ համար, հպարտ ձիերիդ,

Սարսափելի է վաղն արդեն դառնում,

Բայց մեզ, եղբայր իմ, համեստ էշերիս.

Եվ ոչ մի վտանգ չի սպառնում:

Շեկ լինենք, նախշուն, սև թե սպիտակ,

Էշն իր ապրուստը միշտ էլ կունենա,

Էշը կմնա միշտ էլ պիտանի:

Այս հին աշխարհը իր կարգով կընթանա,

Եվ բնության մեջ շատ բան կփոխվի,

Բայց բնության պես հավետ անփոփոխ

Էշը կմնա, կհարատևի...

Սաշա ԱՍԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2159

Մեկնաբանություններ