Չինաստանը կոչ է անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները Մերձավոր Արևելքում՝ հետագա էսկալացիան կանխելու և հակամարտության տարածումից խուսափելու համար` մարտի 8-ին Պեկինում հայտարարել է Չինաստանի արտգործնախարար Վան Ին: «Այս պատերազմը երբեք չպետք է սկսվեր, և այն ոչ մեկին օգուտ չի բերում։ Զենքի ուժը խնդիրների լուծում չէ, իսկ մարտական գործողությունները նոր ատելություն են ծնում և կարող են միայն սրել առանց այդ էլ լարված իրավիճակը»,- հավելել է Չինաստանի դիվանագիտության ղեկավարը:               
 

Մեծ Պահք

Մեծ Պահք
07.03.2026 | 10:49

Օրվա ընթերցում

«Քանի որ ունենք այս պաշտոնը Աստծու ողորմությամբ, չենք տկարանում, այլ հրաժարվեցինք ամոթալի խորհուրդներից, որպեսզի խորամանկությամբ չընթանանք և Աստծու խոսքը չնենգափոխենք, այլ ճշմարտությունը հայտնելով՝ մենք մեզ հանձնում ենք բոլոր մարդկանց խղճմտանքին՝ Աստծու առաջ։

Եվ եթե մեր Ավետարանը ծածկված իսկ է, ծածկված է կորստյա՛ն մատնվածների համար, որոնց՝ այդ անհավատների մտքերը այս աշխարհի աստվածը կուրացրեց, որպեսզի նրանց մեջ չծագի Քրիստոսի Ավետարանի փառքի լույսը, Քրիստոսի, որ պատկերն է աներևույթ Աստծու։

Ոչ թե մենք մեզ ենք քարոզում, այլ՝ հիսուս Քրիստոսին՝ Տիրոջը, իսկ մեզ՝ որպես ծառաներ ձեզ՝ Քրիստոսի համար, որովհետև Աստված է, որ ասաց. «Խավարից թող լույս ծագի». և Նա ծագեցրեց մեր սրտերում Աստծու փառքի գիտության լույսը, որը ճառագայթում է Հիսուս Քրիստոսի դեմքից։

Այսուհետև այս գանձերն ունենք կավե ամանների մեջ, որպեսզի զորության գերազանցությունը Աստծուց լինի և ոչ մեզնից։

Ամեն կողմից ճնշված, բայց ոչ ընկճված, կարոտյալ, բայց ոչ հուսահատ, հալածված, բայց ոչ լքված, չարչարված, բայց ոչ մեռած։

Ամեն ժամ մեր մարմինների մեջ կրում ենք Հիսուսի մահը, որպեսզի Հիսուսի կյանքն էլ հայտնվի մեր մարմինների մեջ, քանզի, քանի դեռ կենդանի ենք, միշտ մահվան ենք մատնվում Հիսուսի համար, որպեսզի Հիսուսի կյանքն էլ հայտնվի մեր մահկանացու մարմինների մեջ»։

Բ. Կորնթացիներ 4։ 1_11

Դիտվել է՝ 453

Մեկնաբանություններ