-
07.02.2020|
00:13
Ընդառաջ գնար նրանց, որոնք արդարություն են գործում և հիշում քո ճանապարհները։ Եվ ահա դու բարկացար, որովհետև մենք մեղք գործեցինք և դրա համար էլ մոլորվեցինք։
-
04.02.2020|
00:02
Տիրոջ հոգին ինձ վրա է, դրա համար իսկ նա օծեց ինձ, ուղարկեց ինձ` ավետարանելու աղքատներին, բժշկելու սրտով բեկվածներին, գերիներին ազատություն քարոզելու և կույրերին` տեսողություն, հռչակելու Տիրոջ ընդունելի տարին և մեր Աստծու վրեժխնդրության օրը, մխիթարելու բոլոր սգավորներին, փառավորելու Սիոնի սգավորներին, որ մոխրի փոխարեն ուրախության օծման յուղի պիտի արժանանան, իսկ սգավորները վհատ հոգու փոխարեն` փառքի զգեստի։ Եվ նրանք պիտի կոչվեն ազգ արդարության, տունկ` ի փառս Տիրոջ։
-
31.01.2020|
09:43
Քո երկրում անիրավության մասին այլևս չի լսվելու և ոչ էլ քո սահմաններում` կոտորածի ու թշվառության մասին. քո պարիսպները պիտի անվանվեն փրկություն, և քո դռները` ցնծություն։
-
24.01.2020|
00:06
Տե՜ր, սաստիկ մի՛ բարկացիր մեզ վրա և մեր մեղքերը հավիտյան մի՛ հիշիր։ Եվ հիմա նայի՛ր, Տե՛ր, մենք ամենքս քո ժողովուրդն ենք։ Քո սուրբ քաղաք Սիոնն ավերակ դարձավ, Երուսաղեմը` անապատ։
-
21.01.2020|
00:01
Քանզի բազում են մեր անօրենությունները քո առաջ, և մեր մեղքերը հակառակ կանգնեցին մեզ. մեր անօրենությունները մե՛ր մեջ են, մենք ինքնե՛րս գիտենք մեր անիրավությունները։ Ամբարիշտ դարձանք և ստեցինք Տիրոջ առաջ, հետ կանգնեցինք մեր Աստծուց, անիրավություն խոսեցինք և ապստամբեցինք, մեր սրտերում անիրավության խոսքեր հղացանք ու որոճացինք։
-
17.01.2020|
00:02
Օր օրի ինձ են փնտրում և ցանկանում ճանաչել իմ ճանապարհները, իբրև մի ժողովուրդ, որ արդարություն է գործել և իր Աստծու իրավունքը զանց չի առել. ահա նրանք եկել և իրավունք ու արդարություն են որոնում։
-
14.01.2020|
00:08
Մի՞թե Տիրոջ ձեռքն անկարող է փրկել, կամ նա ծանրացրել է իր ականջը, որ չլսի. ո՛չ, ձեր մեղքերն են պատնեշ դարձել ձեր և Աստծու միջև, ձեր անօրենությունների պատճառով է նա իր երեսը շրջել ձեզնից, որ չգթա։
-
10.01.2020|
00:04
«Իմ խորհուրդները նման չեն ձեր խորհուրդներին, և ոչ էլ իմ ճանապարհները` ձեր ճանապարհներին,- ասում է Տերը,- այլ, ինչպես երկինքն է հեռու երկրից, այնպես էլ իմ ճանապարհներն են հեռու ձեր ճանապարհներից, և իմ խորհուրդները` ձեր խորհուրդներից։
-
24.12.2019|
00:08
Ո՛վ դուք, որ ծարաված եք, գնացե՛ք ջրի, և դուք, որ բոլորովին արծաթ չունեք, գնացեք գնեցե՛ք ու կերեք առանց արծաթի և առանց գինու համար վճարելու։
-
20.12.2019|
00:02
Քաղցածների՛ն բաժանիր քո հացը և անոթության աղքատների՛ն տար քո տունը. եթե մերկ մարդ տեսնես, հագցրու՛ նրան, բայց քո ընտանիքի զավակին մի անտեսիր։ Այն ժամանակ այգաբացի պես պիտի ծավալվի քո լույսը, և արագորեն պիտի հասնի քո ապաքինումը, քո առջևից պիտի ընթանա քո արդարությունը, և Աստծու փառքը պիտի պահպանի քեզ։
ւմերանգ, կամ փողոցային իշխանության վերջը" />