ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լրագրողներին ասել է, որ ԱՄՆ-ի օրենսդրությամբ իրեն արգելված է երրորդ ժամկետով առաջադրվելը, ինչը «շատ վատ է»։ ԱՄՆ Սահմանադրության 22-րդ փոփոխությունը արգելում է նախագահներին երրորդ ժամկետով առաջադրվել, չնայած լուրեր են շրջանառվում, որ Թրամփը կփորձի դա անել։ Նրա նախկին խորհրդականը պնդել է, որ կա «ծրագիր» Թրամփին երրորդ ժամկետով առաջադրելու համար։ Ինքը՝ Թրամփը, ասել է, որ «շատ կուզենար» առաջադրվել երրորդ ժամկետով։               
 

ՈՒ սրանք մեզ պիտի հաղթեի՞ն

ՈՒ սրանք մեզ պիտի հաղթեի՞ն
29.07.2025 | 12:00

Ինձ անընդհատ շարունակում է զարմացնել ադրբեջանցիների «դեբիլիզմի» աստիճանը։

ՈՒրեմն` Թուրքիայի կողմից վերահսկվող ուժերի կողմից Դամասկոսի գրավման նախօրեին գրված նյութը, որը բացառապես Թուրքիայի կողմից պլանավորվող գործողությունների և նպատակների մասին էր, ադրբեջանցիներն էնպես են խեղաթյուրել ու ֆանտազիաներ դրել մեջը, իբր թե մտահոգված եմ, որ PKK-ն, որն իբր թե հայկական կառույց է, կարող է վնաս կրել։

ՈՒ սրանք մեզ պիտի հաղթեի՞ն...

Արա ՊՈՂՈՍՅԱՆ

Հղումը՝

https://www.adalet.az/.../turk-ordusu-suriyadadirsa-bu...

Դիտվել է՝ 3450

Մեկնաբանություններ