Մայիսի 6-ի գիշերը տասնյակ ուկրաինական անօդաչու սարքեր մեկուկես ժամ փորձել են գրոհել Մոսկվան՝ հայտնել է քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը։ 19 անօդաչու թռչող սարքեր ոչնչացվել են ՀՕՊ ուժերի կողմից, երբ նրանք մոտենում էին քաղաքին։ Անօդաչուներից մեկի բեկորները հարվածել են Կաշիրսկոյե մայրուղում գտնվող ինը հարկանի բնակելի շենքին: Հարվածային ալիքը կոտրել է վերին հարկերի և ծաղկի խանութի պատուհանները։ «Նախնական տեղեկություններով՝ լուրջ ավերածություններ ու զոհեր չկան»,- նշել է Սոբյանինը։               
 

Գլոբալիզմի ալիքը ամուր պատի է հանդիպել

Գլոբալիզմի ալիքը ամուր պատի է հանդիպել
03.03.2025 | 17:02

Ես մի քանի օր սպասեցի, որ Թրամփ-Զելենսկի աննախադեպ հանդիպման շուրջ կրքերը հանդարտվեն։ Թե չէ, ամեն մի տգետ ու մոլագար «սմարթֆոնով լյումպեն» իր պարտքն էր համարել արտահայտվել այդ թեմայով։ Այդպիսին է մեր հասարակությունը, որը հրահրվում ու կառավարվում է կառավարելի քաոսի սկզբունքով։

«Շնորհակալ» լինենք այն առաջնորդներին, որ Հայաստանը դարձրել են մեծ փորձադաշտ դրսի ագրեսիվ քաղտեխնոլոգիաների կիրառման համար։

Ես կցանկանայի առանձնացնել Ստեփան Դանիելյանի սթափ ու պրագմատիկ մոտեցումը, ով բավականին ճշտությամբ վերլուծում և գնահատում է տեկտոնիկ այդ շրջադարձը, եթե, իհարկե, այն բավարար լսելի է այս մոլագար աղմուկում։

2025 թվականի փետրվարի 28-ին աշխարհը թևակոխեց Realpolitik֊ի ժամանակաշրջան՝ առանց ձևականությունների և ավելորդությունների։

Նախագահ Թրամփը և փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսը մաստեր կլաս ցուցադրեցին՝ Realpolitik-ի հողին իջեցնելու Ուկրաինայի հանդուգն, եթե ոչ դուրսպրծուկ նախագահին։

«Դու ո՞վ ես, այ…, որ եկել ես առանց խաղաքարտերի խաղում ես։ Ի՞նչ ռեալ ուժ և հզորություն ունես, որ ոչ միայն վեր-վեր ես թռչում, այլ նաև փորձում ես մեզ թելադրել, թե ինչ անենք»։

Ահա կենցաղային լեզվով այն խոսակցությունը, որը տեղի ունեցավ 2025 թվականի փետրվարի 28-ին և շրջեց աշխարհն անդառնալիորեն։

Ամենակարևորն այս խոսակցությունից՝ սեփական ծանրակշիռ խաղաքարտ, ռեալ ուժ ու հզորություն՝ ռեսուսներ։

Հիմա այս տեսանկյունից նայեք հայկական քաղաքական կյանքին։

ԼՏՊ-ից սկսած՝ երկիրը տարել են օտարներին ծառայելու ճանապարհով՝ ակնկալելով մորթապաշտական ինչ-որ երաշխիքներ։

Սեփական ծանրակշիռ խաղաքարտ, ռեալ ուժ ու հզորություն՝ ռեսուսներ ստեղծե՞լ են։

Ո՛չ, իհարկե։

Նայեք օտար ու խորթ սահմանադրությանը, օրենսդրությանը, որը հեղեղված է միջազգային հակասական կոնվենցիաներով։

Դե վայելեք ֆիասկոն։

Ախր հենց դրա համար էլ անընդհատ ասում եմ՝ հնացած ու ժամկետանց համակարգը փլուզվում է։

Բա էս նեոգաղութային երկրում ո՞նց պետք է ստեղծել սեփական ծանրակշիռ խաղաքարտ, ռեալ ուժ ու հզորություն՝ ռեսուսներ։

Մտածե՞լ եք երբևէ, թե՞ դեռ ապավինում եք գլոբալիզմի ալիքին, որը հաստ ու ամուր պատի է հանդիպել։

Հենց երկրորդ օրը պետք է հեռանային և անհետանային բոլոր տեղական գլոբալիստները, զգալով սեփական արյունաթափությունը, բայց այս գետնախորշերից ու ծմակուտներից դուրս եկածներն այդքան խելք չունեն։

Նրանք և բոլոր գրանտակերները կզգան, որ խաղն ավարտվել է, երբ դրսի ֆինանսավորումը դադարի։

Եվ այդ օրը հեռու չէ։

Արտակ Հովսեփյան

Դիտվել է՝ 2130

Մեկնաբանություններ