ԱՄՆ-ի սենատոր Լինդսի Գրեհեմ ը հայտարարել է, որ Չինաստանը պետք է օգնի Կիևի ռեժիմին։ «Եթե դուք ռազմական և տնտեսական օգնություն եք ցուցաբերում ՈՒկրաինային, ապա ստանում եք զիջումներ։ Այսպիսով, Չինաստան, եթե չեք ուզում պատժամիջոցներ, օգնեք Ուկրաինային։ Կարծում եմ՝ դա տրամաբանական է հնչում»,- հավելել է Գրեհեմը Semafor-ին տված հարցազրույցում:                
 

Հյուրանոցներում ազատ տեղ չկա

Հյուրանոցներում  ազատ տեղ չկա
03.03.2015 | 00:41

Նախատեսվում է, որ Ցեղասպանության 100-րդ տարելիցին Հայաստան կժամանեն մեծ թվով օտարերկրացիներ: Թե քանի երկրի ղեկավար կամ այլ պաշտոնյաներից կազմված պատվիրակություն կգա Հայաստան, դեռ պարզ չէ, բայց որ երևանյան բոլոր հյուրանոցներում այդ օրերին արդեն ոչ մի ազատ տեղ չի լինի, փաստ է:
Տարեսկզբից արդեն նախապես պատվիրել են համարներ, որպեսզի հետագայում խնդիրներ չառաջանան: Իրողությունը փորձեցինք ճշտել Երևանի մի քանի հյուրանոցներից: Ինչպես նրանք են նշում, բոլոր սենյակները «ֆուլ» են, այսինքն՝ ոչ մի ազատ համար չունեն:
Բնականաբար, հյուրանոցի աշխատակիցները հրաժարվեցին տեղեկություն տրամադրելուց, թե իրենց հյուրերը որ երկրից են, պաշտոնյանե՞ր են, թե՞ ոչ: Մեր տեղեկություններով, նրանց մեջ մեծ թիվ են կազմում տարբեր երկրների պաշտոնյաները, պատվիրակության անդամները:
Ի դեպ, ուշագրավ է, որ ապրիլյան այդ օրերին անշարժ գույքի շուկայում ևս Երևանում վարձով տրվող թանկարժեք բնակարանների պահանջարկ կլինի:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 866

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ