ՆԱՏՕ-ն եվրոպական անդամ պետություններին հորդորել է հնգապատկել ցամաքային ՀՕՊ կարողությունները՝ գրում է Bloomberg-ը։ Լրատվամիջոցը նշում է, որ նման կերպ դաշինքը ձգտում է «լրացնել ռուսական ագրեսիայի սպառնալիքին ի պատասխան առանցքային բացը»։ Զինված ուժերի կուտակման հարցը կքննարկվի հինգշաբթի օրը՝ Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ պետությունների պաշտպանության նախարարների Բրյուսելում անցկացվելիք հանդիպման ժամանակ։               
 

Պայքարում են դեռ չեղած բանի դեմ

Պայքարում են դեռ չեղած բանի դեմ
27.03.2018 | 00:49

Շատ ուշագրավ իրավիճակ է ստեղծվել Հայաստանում: Առաջիկայում խորհրդարանը պետք է ընտրի վարչապետ, որը փաստացի երկրի ղեկավարն է լինելու: Չնայած հաշված օրեր են մնացել, սակայն ՀՀԿ-ն չի շտապում վարչապետի թեկնածուի անունը հրապարակել, խոստացել են դա անել առաջիկա օրերին: Սրան զուգահեռ, որոշ ընդդիմադիր ուժեր դուրս են եկել փողոց ու Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ են պայքարում: Անգամ ՀՀԿ-ն դեռ ստույգ չգիտի, թե ով է լինելու վարչապետը, սակայն ընդդիմությունը նրանցից շուտ որոշել է ու փողոց դուրս եկել: Հետաքրքիր է` ի՞նչ կլինի, եթե հանկարծ Սերժ Սարգսյանն իր ծրագրերը փոխի և վարչապետ դառնալու հավակնություն չունենա: Փողոցում հայտնված փոքրաթիվ ընդդիմությունը պետք է հայտարարի, թե իր ճնշման պատճառո՞վ նա իր որոշումը փոխեց: Համաձայնեք, որ մի տեսակ զավեշտալի իրավիճակ է: Ընդդիմությունը դուրս է եկել փողոց մի բանի դեմ, ինչն առայժմ գոյություն չունի:


Գույներն ավելի է խտացրել փողոց դուրս եկող Նիկոլ Փաշինյանը, հայտարարելով, թե Սերժ Սարգսյանի նախագահական լիազորությունների ավարտից հետո իշխանությունը փողոցում գցած է լինելու, պետք է ժողովուրդն ուղղակի գնա ու վերցնի այն: Փաստորեն, ստացվում է, մի ողջ իշխանական համակարգ, առանց Սերժ Սարգսյանի, մեկ շաբաթ էլ չի կարող պահել իշխանությունը: Ընդդիմադիր գործչի խոսքը այլ երանգով կրկնում են նաև հանրապետականները, հայտարարելով, թե Սերժ Սարգսյանն անփոխարինելի է: Այսինքն, եթե կես օրով նա հեռանա իր պաշտոնից, իշխանությունը մեկ վայրկյանում կփլուզվի, որովհետև չկա երկրորդ անփոխարինելին, որ ամուր պահի ՀՀԿ-ի բուրգը: «Իշխանությունը մի արկղ չէ, որ գնան ու վերցնեն, ես դրան հումորով եմ վերաբերվում: Իշխանությունը վերցնելու համար հիմքեր են պետք»,- երեկ ասել է ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, հանգստացնելով կուսակիցներին, որ իշխանությունն այդ մեկ շաբաթում «փողոցում գցված չի լինելու»: Այդ ընթացքում, ըստ սահմանադրության, երկիրը ղեկավարելու է ԱԺ ղեկավարը: Ի դեպ, այս մեկ շաբաթն է, որ վճռորոշ է լինելու փողոցում պայքարողների համար` կհաջողե՞ն կազմաքանդել իշխանությունը, թե՞ գոլորշի բաց կթողնեն, ապացուցելով, որ Հայաստանում քչերն են դեմ Սերժ Սարգսյանի վարչապետությանը, քանի որ հրապարակում կանգնած մարդկանց թիվը բավականին քիչ է:


Միաժամանակ շատ ինքնավստահ է ՀՀԿ-ն: Զինված ապստամբություն, ըստ Վահրամ Բաղդասարյանի, իրենք թույլ չեն տա: «Մենք թույլ չենք տա զենքի ուժով ներքաղաքական իրավիճակը քայքայել, դա բացառվում է: Իսկ օրենքի սահմաններում ցույցերը հարգում ենք, և իրավասու մարմիններին կոչ կանենք, որ ապահովեն կարգ ու կանոնը»: Այնպիսի տպավորություն է, թե ՊՊԾ գնդի գրավումը, իմա՝ զինված ապստամբությունը, իրենք թույլ էին տվել: Իրականում դա խիստ անկախատեսելի էր իշխանության համար ու ցնցեց նաև այդ ժամանակվա կառավարության հիմքերը: Այնպես որ, պետք չէ բացառել մի բան, որի հիմքերը իշխանությունը չի վերացնում, չի անում այնպիսի քայլեր, որոնք սոցիալ-տնտեսական բևեռացվածության մեղմացմանն են տանում:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2462

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ