ТАСС-ը տեղեկացնում է, որ Ստամբուլում ավարտվել են բանակցությունները Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև։ Բանակցությունների երկրորդ փուլն սկսվել է նախատեսվածից ավելի քան 1,5 ժամ ուշ, ընթացել է ռուսերենով ու տևել մեկ ժամից ավելի։ Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև ուղիղ բանակցությունների երրորդ փուլը ևս կանցկացվի Ստամբուլում։               
 

Իսրայելը կբարձրացնի Գալիլեյան ծովի մակարդակը

Իսրայելը կբարձրացնի Գալիլեյան ծովի մակարդակը
12.06.2018 | 21:58

Իսրայելի իշխանությունները մտադիր են զգալի բարձրացնել քրիստոնյաների համար առանձնահատուկ նշանակություն ունեցող Գալիլեյան ծովի մակարդակը, գրում է The Guardian-ը՝ մանրամասնելով, որ ըստ Աստվածաշնչի՝ Հիսուսը քայլել է ջրերի վրայով: Ծովն իրականում լիճ է, որը հայտնի է Կիներետ անվանումով:

Այժմ իշխանությունները մտադիր են ջրի մակարդակը բարձրացնել աղազերծված ծովի ջրով: Նախատեսված է, որ մինչ 2022 թ. ամեն տարի 100 մլն խ/մ ջուր է բաց թողնվելու Գալիլեյան ծով: 2017-ին ծովի ջրի մակարդակը տարիներ շարունակ տևած երաշտից հետո հասել է վերջին 18 տարում ամենացածր մակարդակին:

Դիտվել է՝ 3764

Մեկնաբանություններ