Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

Քաղաքապետի ո՞ր թեկնածուն է պատրաստ «պարալիզացնել» Գյումրին

Քաղաքապետի ո՞ր թեկնածուն է պատրաստ «պարալիզացնել» Գյումրին
24.03.2025 | 06:53

Թուրքիայի խոշոր քաղաքներում ցույցեր են ընթանում: Ասում են` Ստամբուլը գրեթե «պարալիզացված է»: Պատճառը` Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի կալանավորումն է: Վերջինս Թուրքիայի ընդդիմադիր կուսակցություններից մեկի` «Ժողովրդահանրապետական»կուսակցության ղեկավարն է:

Այժմ վերադառնանք Հայաստան` Գյումրի:

Խորը հարգանք ունեմ Գյումրիի քաղաքապետի ընդդիմադիր թեկնածուներից ոմանց հանդեպ: Սակայն, արդյո՞ք վերջիններս ընտրվելու պարագայում ՀՀ օրվա իշխանությունների նկատմամբ կկարողանան (կցանկանան) մնալ ընդդիմադիրի դերում: Բացի դրանից, եթե նրանք ընտրվելուց հետո նույնիսկ պահպանեն ընդդիմադիր հայացքները, ապա ինչպե՞ս են այդ հայացքները կյանքի կոչելու:

Օրինակ, առիթի դեպքում, Գյումրիի քաղաքապետի ո՞ր թեկնածուն է պատրաստ «պարալիզացնել» Գյումրին:

Եվ, եթե այդ մեկը կա, ապա ինչու՞ Գյումրին դեռ, գոնե` 1/4-ի չափով, «պարալիզացված» չէ:

Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ

Հ.Գ.

Ժամանակին ասում էին, որ, օրինակ, Քաջարանի, Կապանի, Տաթևի, Ճամբարակի, Ալավերդիի, Ապարանի, Մեղրիի (թող մնացածները ինձ ներեն) քաղաքապետերը հզոր ընդդիմադիրներ են:

Դիտվել է՝ 1523

Մեկնաբանություններ