Մեր ազգի ներքին թիվ 1 թշնամին ներկայումս առավել խորացված պառակտվածությունն է, ինչը սնուցվում է ոչ միայն դրսից, այլև ներսից։
Ցավոք, այս ախտը նոր չէ, ուղղակի նորանոր բարձունքներ է նվաճել։
Իհարկե, ապազգային գաղափաների շուրջ միասնականության մասին մտածելն անգամ անիմաստ է, բայց ողջ դժբախտությունն այն է, որ համազգային գաղափարների շուրջ համախմբումն էլ է խոցվել անհանդուրժողականության վարակով, անգամ համարժեք չի ընկալվում Վեհափառ Տիրոջ՝ անջրպետումներն իսպառ մերժելու հորդորները։ Սթափվել է պետք, մեծամտությանը «ոչ» ասել է պետք, պետք է լայն ու համակարգված մտածել, անլուծելի խնդիր չկա ...
Գևորգ ԴԱՆԻԵԼՅԱՆ