Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

Թյուրքական պետությունների գագաթնաժողովը՝ Բիշքեկում. ի՞նչ հարցեր կան օրակարգում

Թյուրքական պետությունների գագաթնաժողովը՝  Բիշքեկում. ի՞նչ հարցեր կան օրակարգում
07.11.2024 | 17:01

Ղրղզստանում տեղի է ունենում Թյուրքական պետությունների կազմակերպության (OTS) ղեկավարների գագաթնաժողովը, որին մասնակցում են նաև դիտորդ երկրների ղեկավարները՝ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը, Թուրքմենստանի նախագահ Սերդար Բերդիմուհամեդովը և թուրքական զորքերի կողմից օկուպացված Հյուսիսային Կիպրոսի «նախագահ» Էրսին Թաթարը։

Գագաթնաժողովի առաջնահերթ խնդիրներից է OTS երկրների միջև տրանսպորտային և լոգիստիկ կապերի ամրապնդումը։ Մասնավորապես, քննարկվում է Կենտրոնական Ասիայի, Կասպից ծովի և Հարավային Կովկասի երկրներով անցնող միջանցքի ներուժի օգտագործման հեռանկարը։ Այս համատեքստում Ադրբեջանն ու Թուրքիան ակտիվորեն առաջ են տանում, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» նախագիծը։

Բացի այդ, դիտարկվում է կաբելային հեռուստաալիքների փոխադարձ հեռարձակման հարցը՝ «թուրքական աշխարհի» միասնական տեղեկատվական տարածք ստեղծելու, ինչպես նաև մեկ այբուբենի անցնելու հեռանկարների համար։

Հարց. ի՞նչ են անում ՀՀ իշխանությունները, որպեսզի խոչընդոտեն Թուրքիայի և Ադրբեջանի նախաձեռնությունը՝ ներկայացնելու, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» նախագիծը OTS օրակարգում։

Անդրանիկ Հովհաննիսյան

Դիտվել է՝ 9802

Մեկնաբանություններ