«Այսօր մենք ունենք 26 երկիր, որոնք պաշտոնապես պարտավորվել են, իսկ որոշները դեռևս դիրքորոշում չեն արտահայտել՝ զորքեր տեղակայել ՈՒկրաինայում որպես «աջակցության ուժ» կամ ներկա լինել ցամաքում, ծովում կամ օդում: Այդ ուժը չի ձգտում որևէ պատերազմ սկսել Ռուսաստանի հետ»,- հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ։               
 

Խրախճանքում՝ հացկերույթ, Ժանտախտում՝ սով

Խրախճանքում՝ հացկերույթ, Ժանտախտում՝ սով
26.08.2023 | 11:21

Հայաստանը՝ Խրախճանքը, և Արցախը՝ Ժանտախտը, մեր հայկական երկու հակադիր իրականության անբաժանելի մասերն են։

Խրախճանքում հացկերույթների և փառատոների շքերթ է, Ժանտախտում՝ սով ու վերահաս գաղթականացում

Խրախճանքում համերգներ ու մարզամշակութային խաղեր են, Ժանտախտում՝ քաոս ու մահվան լռություն։

Խրախճանքում անկարեկից վիճակ է՝ «Որտեղ հաց այնտեղ կաց» բանաձևով, Ժանտախտում՝ կարեկցության սով ու օգնության սպասում։

Խրախճանքում ընտրություններ են՝ քաղաքային խնդիրներով, մայթերի բարեկարգման ու «խելացի կանգառների» տեղադրման դեկլարատիվ խոստումներով, Ժանտախտում՝ մարտահրավեր է լինելու և մնալու, հայկական միջնաբերդը պահելու։

Մենք քիչ ենք իհարկե՝ այս մասին ահազանգողներս, կոմունալ խնդիրները ռազմավարական շահերին չգերակայողներս, կոյուղին ու վերելակը գոյաբանական խնդիրներին չխառնողներս։

Մի խոսքով, խրախճանք է ժանտախտի պահին:

Վահե Թորոսյան

Դիտվել է՝ 4245

Մեկնաբանություններ