Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը չունի ոչ բարեկամ երկրներ, այլ ունի պետությունների ոչ բարեկամ վերնախավեր։ Պուտինը կարծում է, որ նրանք, ովքեր դադարեցրել են Ռուսաստանի հետ փոխգործակցությունը քաղաքական ճնշման պատճառով, կվերադառնան։ Ըստ նրա՝ ինքնիշխանության կորուստը կնշանակի Ռուսաստանի գոյության ավարտ։ Նա վստահ է, որ Եվրոպան ներկայում զրկված է ինքնիշխանությունից։               
 

Բազմաքայլ, գրագետ և հեռատես դիվանագիտություն

Բազմաքայլ, գրագետ և հեռատես դիվանագիտություն
01.05.2025 | 11:33

Իրանը ունի հստակ ընգծված հակաարևմտյան, հակաիսրայելական և հակաամերիկյան դիրքորոշում արտաքին քաղաքականության բոլոր ոլորտներում: Իսրայելը և ԱՄՆ-ը Իրանի թիվ մեկ թշնամիներն են՝ ըստ իրենց պաշտոնական հայեցակարգի: Ադրբեջանը Իրանի հարևանն է բավականին մեծ ցամաքային սահմանով և Կասպից ծովով: Ադրբեջանը բավականին երկար ժամանակ է, որ ռազմա-քաղաքական համագործակցության մեջ է Իսրայելի հետ: Ադրբեջանը նաև ռազմավարական գործընկերություն է կառուցել ՌԴ-ի հետ, այն պարագայում, որ Մոսկվան Իսրայելի թիվ մեկ դաշնակից ԱՄՆ-ի և Արևմուտքի հետ փաստացի պատերազմի մեջ է: Ադրբեջանը իր ավագ եղբոր՝ Թուրքիայի հետ բավականին սերտ դաշինքի մեջ է, բայց Թուրքիան Իսրայելին հայտարարում է ցեղասպան պետություն և սպառնում պատերազմով: Այս արտաքին քաղաքական սարդոստայնի նկարագրությունը կարելի է շարունակել: Բայց ի՞նչն է ցնցող և փառահեղ պաշտոնական Բաքվի դիվանագիտության բնութագրման համար: Ալիևին մեծ հարգանքով ընդունում են Պեկինում, կարճ ժամանակ անց Ալիևը մեծ շուքով ընդունելության է արժանացնում Իրանի նախագահ Փեզեշքիանին, և մայիսին հինգ օր շարունակ Բաքվում է պաշտոնական այցով լինելու Իսրայելի վարչապետ Նաթանյահուն՝ տիկնոջ հետ: Չմոռանանք, որ վերջին շրջանում Բաքվից հնչում էր հակաարևմտյան հռետորաբանություն՝ կապված եվրադիտորդների և ԵԽԽՎ բանաձևերի հետ: Ալիև-Նաթանյահու բանակցությունների կարևորությունը հասկանալի է բոլորին: Ահա բազմաքայլ, գրագետ և հեռատես դիվանագիտության փայլուն օրինակ:

Գարիկ Քեռյան

Դիտվել է՝ 13250

Մեկնաբանություններ