Ի՞նչ կլինի:
Հազարավոր հարուստ մարդիկ կգան Նյու-Վասյուկի։ Կկառուցվի երկաթուղի, հյուրանոցներ, երկնաքերներ։
Բոլոր քաղաքներից, նույնիսկ` Մոսկվայից և Ստամբուլից, մարդիկ կխնդրեն տեղափոխվել Նյու-Վասյուկի։ Վերջինս կդառնա ամբողջ աշխարհի, ապա նաև ամբողջ տիեզերքի կենտրոն։
Աշխարհը, նույնիսկ` Ռուսաստանն ու Թուրքիան, վերջապես կունենա մայրաքաղաք։ Իսկ, երբ «խաղաղությունն» անշրջելի դառնա, Նյու-Վասյուկին կվերանվանվի Նյու-Մոսկվա կամ Նյու-Ստամբուլ , սակայն դա չի նշանակում, որ Մոսկվան կամ Ստամբուլը կվերանվանվեն Հին-Վասյուկի։
Եվ եկեք չմոռանանք, որ Նյու-Վասյուկիի ստեղծման գաղափարը ծնվեց շախմատի անմոռանալի մրցաշարի ընթացքում, հզորագույն գրոսմայստեր ... Օստապ Իբրահիմի Բենդերի գլխում:
Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ