Շուտով Ակտաու-Բաքու, այնուհետև ադրբեջանական ու վրացական երկաթգծով Հայաստան կմտնի ղազախական ցորենի առաջին խմբաքանակը։
Խաղաղությունը հաստատված է, գրել է Պապոյանը։
Ավելի վաղ Ադրբեջանը վերացրել էր Հայաստան բեռնափոխադրման բոլոր սահմանափակումները, որոնք գոյություն ունեին օկուպացիայից ի վեր, և առաջին նման տարանցիկ բեռը ղազախական հացահատիկի առաքումն էր դեպի Հայաստան։
Ադրբեջանի այս քայլը ապաշրջափակում չէ. մեզ համար ոչինչ չի փոխվում։
Իհարկե, լավ է հնչում «Ղազախական էժան ցորեն», բայց իրականում մենք ոչինչ չենք շահում։ Սա ձևական քայլ է, որն իշխանությունը փորձում է ներկայացնել որպես նախընտրական «հաղթանակ», մինչդեռ իրականում խորացնում է մեր կախվածությունն ու անորոշությունը տարածաշրջանում։
Սա Ադրբեջանի կողմից ներդրում է Փաշինյանի վերարտադրության մեջ։ Թուրք–ադրբեջանական շահերին ծառայող այս իշխանությունը ընտրություններից հետո դեռ վճարելու է դրա գինը՝ մեր պետության և մեր հաշվին։ ՈՒստի ոչ մի դեպքում չի կարելի թույլ տալ նրանց վերընտրությունը։
Փայլակ ՉՈԲԱՆՅԱՆ