ԱՄՆ-ի հատուկ դեսպանորդ Սթիվ ՈՒիտկոֆը թույլատրելի է համարել Աբրահամի համաձայնագրերի ընդլայնումը, նշելով, որ Հայաստանն ու Ադրբեջանը կարող են միանալ դրանց ապագայում։ «Մենք կարծում ենք, որ շատ, շատ մոտ ենք այդ երկրներում հակամարտությունների վերջնական լուծմանը։ Ես կարծում եմ, որ երկուսն էլ կարող են ցանկանալ միանալ Աբրահամի համաձայնագրերին»,- ասել է Ուիտկոֆը։ ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցչի խոսքով՝ սա շատ կարևոր նախաձեռնություն է երկրի նախագահ Դոնալդ Թրամփի համար, և նա հավատում է դրան։               
 

Բացվող կոմունիկացիաները չեն կարող վերածվել «проходной двор»-ի

Բացվող կոմունիկացիաները չեն կարող վերածվել «проходной двор»-ի
12.06.2023 | 16:11

Օրերս Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը հայտարարեց, որ Ադրբեջանի և Նախիջևանի միջև բեռների, քաղաքացիների և տրանսպորտային միջոցների անխափան տեղաշարժի հանդեպ վերահսկողությունը, 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությանը համապատասխան, իրականացնելու են Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության (ФСБ) սահմանապահ ծառայության մարմինները։

Ընդ որում, սա ոչ թե Ադրբեջանի ցանկությունն է, այլ 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետով կողմերի միջև համաձայնեցված որոշում։

Այսինքն, Ռուսաստանը հստակ պահանջ է դրել, որ բացվող կոմունիկացիաները չեն կարող վերածվել անվերահսկելի «проходной двор»-ի, և Ադրբեջանը դրա հետ համաձայն է։

Տվյալ պարագայում «проходной двор»-ին համաձայն են միայն ՀՀ իշխանությունները և փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի միջոցով պատասխանել են Ադրբեջանին, նշելով, որ եռակողմ աշխատանքային խմբի քննարկումների, այդ թվում՝ վերջին հանդիպման ընթացքում, նման պայմանավորվածություն ձեռք չի բերվել: Այնինչ, Մհեր Գրիգորյանը պետք է որ լավ իմանա, որ այդ հարցը 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության պահանջ է և լրացուցիչ պայմանավորվածությունների կարիք չունի։

Հաշվի առնելով, որ ՀՀ իշխանությունները նույնիսկ զուգարան չեն կարող գնալ առանց Վաշինգտոնի հրահանգի, ապա առանց ՌԴ վերահսկողության մնացած կոմունիկացիաները փաստացի դառնալու են «проходной двор»՝ զանգեզուրյան միջանցք։

Ադրբեջանն այստեղ կրկին գերազանցեց իր խորամանկությամբ։ Մի կողմից ցույց է տալիս, որ համաձայն է Ռուսաստանի պահանջներին, մյուս կողմից բոլորին ցույց է տալիս, թե ինչպես է Հայաստանը, Վաշինգտոնի վերահսկողությամբ, խաթարում տարածաշրջանի անվտանգային համակարգը։

Հայկ Այվազյան

Դիտվել է՝ 22599

Մեկնաբանություններ