«Եթե Երևանը ձեռնարկի ԵԱՏՄ իրավունքին հակասող քայլեր, ինչը, կարծում ենք, տեղի չի ունենա, կխախտի ԵԱՏՄ-ի մասին պայմանագիրը: Մենք ունենք անհրաժեշտ միջազգային-իրավական մեխանիզմներ միության մնացած անդամ պետությունների շահերը պաշտպանելու համար»,- ասել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների առաջին դեպարտամենտի տնօրեն Միքայել Աղասանդյանը։ Նա նաև շեշտել է, որ Հայաստանը հրապարակավ կամ երկկողմ շփումների ընթացքում երբեք չի հայտարարել պայմանագրից դուրս գալու մտադրության մասին:                
 

Գերագույնի միսը

Գերագույնի միսը
22.02.2025 | 07:35

Այսօր Վաղոն շատ խորհրդավոր հայացքով ներս մտավ։ Երբ համոզվեց, որ մենակ եմ՝ շշուկով ասաց․

- Հարևան, էսօր կնիկս էլի էն քպ-ականի կնկա հետ կոֆե ա խմել ու ցնդելու բաներ ա իմացել։

- Ի՞նչ բաներ։

- Գիտե՞ս խի փողոցներում աղ շաղ չտվին ու էսքան քֆուր կերան։

- Ճիշտն ասած, դա ինձ շատ ա հետաքրքրում, ինչի՞ շաղ չտվին ու չունեցած ռեյտինգն էլ քամուն տվին։

- Որ ավելի մեծ փորձանքից պրծնեն։

- Ի՞նչ փորձանք։

- Դու մի ասա՝ էս տարի նախընտրական տարի ա, հենց օրերը բացվեն՝ գերագույնը իրա շունուշանգյալով պիտի նորից սկսի գյուղերով, քաղաքներով ու օբյեկտներով ֆռֆռալ ու ժողովրդի ուղեղը թլոզել։

- Դա ի՞նչ կապ ունի աղ շաղ տալու հետ։

- Հիմա ավելի շատ կապ ունի։ Էդ աղը բաժանելու են հազար տեղ, որ երբ գերագույնը երևա՝ աղով դիմավորեն։

- Մենակ աղո՞վ։

- Հա։ Ժողովուրդը էլ հացով չի դիմավորում, գիտի, որ դրանց կերածը կորած ա։ Աղով էլ չի ուզում դիմավորի, դրա համար սրանք ձմեռվա աղը պիտի բաժանեն ժողովրդին, որ գոնե աղով դիմավորեն։

- Բայց էդքան աղը կուտվի՞։

- Էն էլ ոնց, մենակ թե ձրի բան ըլնի։ Մենակ գերագույնը մի գյուղ մտնելուց մի հինգ կիլո ուտում ա։ Շունուշանգյալի մասին էլ չեմ ասում։

- Ախր դա ուտելու աղ չի, Վաղո։

- Կապ չունի, կարևորը՝ ձրի ա, հա մեկ էլ․․․

- Ասա, խի՞ լռվեցիր։

- Հաստա՞տ մարդու բան չես ասի։

- Դու չգիտե՞ս, որ քո ասածները էս տնից դուրս չեն գալիս։

- Ուրեմն պարզվում ա, որ նախընտրական ամիսներին դրանց միսը էնքան ա աղիանում, որ շանը տաս՝ չի ուտի։

Կարո ՎԱՐԴԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2610

Մեկնաբանություններ