«Օգոստոսի 8-ին ԱՄՆ-ում տեղի ունեցած գագաթնաժողովը և ստորագրված փաստաթղթերն ունեն պատմական նշանակություն։ Այս պատմական հնարավորությունը ճիշտ գնահատելու և խաղաղության պայմանագիր ստորագրելու համար անհրաժեշտ է, որ Հայաստանը վերացնի Ադրբեջանի նկատմամբ Սահմանադրության մակարդակով ամրագրված տարածքային պահանջները»,– Թյուրքական պետությունների կազմակերպության արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստում հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը։               
 

Կյանքն արևի համ ունի ու կոչվում է ջուր

Կյանքն արևի համ ունի ու կոչվում է ջուր
31.03.2025 | 08:23

Դուք գիտե՞ք, որ մեր ջուրն էլ ա արևահամ։ Ավելի շուտ՝ հենց ջուրն ա արևահամ, ու դրանից ա, որ մեր բարն էլ ա արևահամ, բառն էլ, քարն էլ, տառն էլ։ Չարենցը դա գիտեր, նա չէր կարող չիմանալ, պոետներն էդ բաները գիտեն։ Դրա համար էլ էդ բար ու բառով մեզ կրակն ա գցել՝ չի կարողացել ընտրի, թե որ մեկի մասին մեզ պատմի, հա՛մ բարից ա կիզվել, հա՛մ բառից, հա՛մ բարից ա հարբել, հա՛մ բառից։

Էդ համը կարելի ա զգալ։ Հա՛, մեր ջրի արևահամը զգացվում ա։ Ես չգիտեմ, թե ոնց են մասնագետները ջրի դեգուստացիա անում, բայց ես իմ ձևն ունեմ՝ նենց եմ անում, ինչպես գինին են համտեսում։

Ուրեմն՝ մի կում եմ անում, բայց կուլ չեմ տալիս։ Պտտում եմ բերանումս՝ նենց, որ բերանիս բոլոր անկյունները հասնի, ջրի, սառացնի, թարմացնի։ Ջրում եմ ծարաված լեզուս ու քիմքս, հովացնում եմ պապակած կոկորդս, զգում եմ, թե ոնց են քնած ռեցեպտորներս արթնանում, բոլոր բջիջիները՝ բացվում ծաղիկների նման։ Ու էդ ժամանակ զգում եմ սառը, զուլալ, քաղցր ջրի համը՝ բոլոր նրբերանգներով։

Հենց էդ պահին ա զգացվում մեր ջրի արևահամը։ Հա՛, հենց էդ պահին ես զգում, որ կյանքն արևի համ ունի ու կոչվում ա ջուր։ Ու մի քանի վայրկյան լեզվիս շուրջը վայելելով ջրի կենարար թափանցիկությունը՝ դանդաղ կուլ եմ տալիս։

Ախր, չէ՞ որ մեր մարմնի յոթանասուն տոկոսը ջուր ա, այլ խոսքով՝ ամեն մեկս մի օվկիանոս ունենք մեր մեջ։ Ու երբ խմում ենք մեր կենարար, արևահամ ջուրը, կարծես բացում ենք ջրի ճանապարհը, ու վարար գետն օվկիանոսն ա լցվում, միանում ա մեր մեջ ծփացող կյանքին։

Փորձե՛ք։ Փորձե՛ք ու կհասկանաք Չարենցին էլ, Թումանյանին էլ, Շիրազին էլ։ Կհասկանաք արևահամ ջրից քաղցրացած, արևահամ բարից քաղցրացած նրանց արևահամ բառը։ Ու էլ չեք տարակուսի, թե Չարենցը որն ա գրել։

Չարենցը գրել ա արևահամ, իսկ մնացածը կարևոր չի։

Հենրիկ Պիպոյան

Դիտվել է՝ 10552

Մեկնաբանություններ