ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ լավ լեզու է գտնում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, սակայն «շատ հիասթափված է», քանի որ կարծում էր, թե ուկրաինական հակամարտությունն ավելի հեշտ կլինի լուծել։ «Ես կարծում էի, թե դա ամենահեշտ հարցերից մեկը կլինի, սակայն պարզվեց, որ այն ավելի բարդ է, քան Մերձավոր Արևելքը։ Տեսնենք, թե ինչ տեղի կունենա այնտեղ»,- Սպիտակ տանը լրագրողներին ասել է Թրամփը։               
 

Էս ազգին դուք եք քարոզել այն, ինչը հիմա չարիք է դարձել

Էս ազգին դուք եք քարոզել այն, ինչը հիմա չարիք է դարձել
03.03.2025 | 15:42

Հիմա ՀՀ-ում պայքարում ենք խաղամոլության, օնլայն խաղերի դեմ։ Եկեք հասկանանք, թե այս ազգին երբ ու ով դարձրեց խաղամոլ։

Բոլորդ էլ հիշում եք, վստահ եմ՝ նաև շատերդ խաղացել եք հեռուստատեսային լոտո։ Կհիշեք՝ «»ընտանեկան լոտո, «»բարի լոտո, «»բինգո, «»ավտո լոտո և այլն, և այլն, որոնք ուղիղ եթերում էին խաղարկվում։ Խաղարկվում էին բոլոր հեռուստաընկերություններով, նույնիսկ՝ Հանրայինով։ Այսօրվա պես հիշում եմ, թե մեր գյուղի կիրակնօրյա տոնավաճառում լոտոյի տոմսերի ինչպիսի տենդագին վաճառք էր ընթանում, տեղում ջնջում էին, հետո հեռուստացույցի դիմաց էին ջնում։ Մի խոսքով, պետական մակարդակով ազգին քարոզվեց խաղամոլություն, որը մտավ է՛լ բանակ, է՛լ ոստիկանություն, է՛լ ընտանիքներ, է՛լ դպրոց ու դարձավ մոլություն: Հիմա էլ օրենքներ են փորձում գրել, ընդունել, որ այս կործանարար երևույթի դեմն առնեն։ Ազգին բան չասեք, ա՛յ չարքեր, էս ազգին դուք եք քարոզել այն, ինչը հիմա չարիք է դարձել: Եվ ոչ միայն՝ խաղամոլությունը:

Կարեն Հովհաննիսյան

Դիտվել է՝ 5126

Մեկնաբանություններ