Իրանը փաստացի վերահսկողություն է հաստատում, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» նկատմամբ՝ գրում է Sepah Pasdaran-ի թելեգրամյան ալիքը։ «Այս երթուղին ոչ միայն ամրապնդում է Թեհրանի դիրքերը, այլև լուրջ խոչընդոտ է ստեղծում Սյունիքում հենարան ձեռք բերելու ՆԱՏՕ-ի կամ Իսրայելի ցանկացած փորձի համար. նախքան Հայաստան անցնելը, նրանք ստիպված կլինեն բախվել Իրանի հետ»,- գրում է ալիքը։               
 

Անցել են ամենատարօրինակ հարկատեսակների կիրառման

Անցել են ամենատարօրինակ հարկատեսակների կիրառման
19.01.2025 | 09:48

Օսմանյան կայսրության ժամանակ թուրքերը Արևմտյան Հայաստանում կիրառում էին «ատամի հարկ»։

Ի՞նչ էր դա նշանակում։

Թուրք հարկահավաքների առաջ հայերը պարտավոր էին, ծանր հարկերից բացի, նաև սեղան բացել, ճոխ հյուրասիրություն կազմակերպել։

Եվ քանի որ թուրք հարկահավաքները օգտվում էին այդ հյուրասիրությունից, հայերի հացը ուտելու ժամանակ նրանց ատամները մաշվում էին։ Հետևաբար, հայերի վրա դրվում էր նրանց ապրուստը լափած թուրքերի մաշված ատամների հատուցման հարկ։

Ժամանակակից Հայաստանում, որի կառավարիչները օսմանյան թուրքերից ավելի լավը չեն, հայ ժողովրդի ունեցվածքը տարբեր միջոցներով լափելուն զուգահեռ, անցել են ամենատարօրինակ հարկատեսակների կիրառման՝ կեղեքելով ժողովրդին։

Նիկոլ Փաշինյանին առաջարկում եմ օրինակ վերցնել նաև թուրքերի կիրառած «ատամի հարկից»։ Մեկ է՝ դուք չեք նեղանում, երբ ձեզ թուրք են ասում։

Նաիրի Հոխիկյան

Դիտվել է՝ 2351

Մեկնաբանություններ