«Եթե Երևանը ձեռնարկի ԵԱՏՄ իրավունքին հակասող քայլեր, ինչը, կարծում ենք, տեղի չի ունենա, կխախտի ԵԱՏՄ-ի մասին պայմանագիրը: Մենք ունենք անհրաժեշտ միջազգային-իրավական մեխանիզմներ միության մնացած անդամ պետությունների շահերը պաշտպանելու համար»,- ասել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների առաջին դեպարտամենտի տնօրեն Միքայել Աղասանդյանը։ Նա նաև շեշտել է, որ Հայաստանը հրապարակավ կամ երկկողմ շփումների ընթացքում երբեք չի հայտարարել պայմանագրից դուրս գալու մտադրության մասին:                
 

Ազգայինը դարերից եկած ինքնությունդ է

Ազգայինը դարերից եկած ինքնությունդ է
06.02.2025 | 09:16

Կիլիկյան Հայաստանից մազապուրծ եղած մեր հայրենակիցները տարբերվում են բոլորից իրենց ազնվականությամբ, իրենց ավելի ազգայինությամբ։ Դա հավանաբար նրանից է, որ թագավորական ազնվականությունը մինչև վերջ մնաց այնտեղ, օտար խաժամուժը չկարողացավ սերնդափոխություն անել, և ավելի ազնվական հայի կերպարը պահպանվեց։

Հայկական որ հատվածն էլ վերցնենք, թուրքի ձեռքը հասել է, անպայման մի հիմնավոր վնաս հասցրել է, որն էլ հետագայում ազդել է մեր ԵՍ-ի վրա։

Մեր մեջ պետք է ուժ գտնենք ու կարողանանք ամեն մեկս իշխան ու թագավոր բարդույթից ազատվել և դառնալ ամեն մեկս ազգայինի համար պայքարող մի մարտիկ։

Մեզ նման փոքր պետություններին փորձում են համոզել, որ ազգայինը կործանարար է, մինչդեռ հենց մեզ համոզողներն են ամենաազգայանականները:

Ինքս ինձ համարում եմ ազգային մարդ, բայց ոչ՝ ազգայնամոլ։ Ազգային լինելը ԵՍ-ից ՄԵՆՔ-ի վերադարձ է։

Ես՝ անհատ, ով ոչինչ չի կարող անել, ես՝ մի կաթիլ ջուր օվկիանոսում, որի գոլորշիացումն ընդամենը կես վայրկյան է:

Իսկ ՄԵՆՔ՝ ազգային հավաքականություն, ՄԵՆՔ՝ մի ամբողջ տարողությամբ ջուր այդ օվկիանոսում, որի բացակայությունը կարող է օվկիանոսը դարձնել լիճ։ Ազգայինը հետամնացություն չէ, ազգայինը ամոթալի չէ, ազգայինը ինքնությունդ է՝ դարերից եկած ինքնությունդ։ Այն ինքնությունդ է, որն այսօր ամեն գնով ժխտում է թուրքը։

Այն թուրքը, որն անգամ իրեն հռչակում է քրիստոնյա, որպեսզի մեր դարերով եկած քրիստոնեությունը ժխտի:

Կիլիկյան Հայաստանի հայերն այդքան Հայ են, քանի որ պահպանում են ազգայինը, ազնվականությունը:

Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր Հայ իրեն պետք է համարի ազնվական մարտիկ, ոչ թե բամբասանքի, լուտանքի, չկամության, փորահացով ապրողի տրամաբանությամբ շարքային մահկանացու սպառող:

Մեր պետականության, մեր Հայրենիքի անվտանգության պատը միասին կառուցելու համար թե՛ Կլիկիյան Հայաստանի հայը, թե՛ Նախիջևանի հայը, թե՛ Արցախի հայը, թե՛ Ջավախքի հայը, թե՛ Համշենի հայը, թե՛ Հայաստանի Հանրապետության հայն անելիք ունեն։ Անելիքը միայն գումարով օգնելը չէ, միայն խորհրդով օգնելը չէ, միայն մասնագիտականով օգնելը չէ, այլ վերջ ի վերջը ՄԻԱԲԱՆՎԵԼՆ է, մեկ ընդհանուր ազգային գաղափար ստեղծելն է, դրա իրագործման շուրջ համախմբվելն է:

Կարեն Հովհաննիսյան

Դիտվել է՝ 3111

Մեկնաբանություններ