Սպիտակ տունը նախատեսում է Միացյալ Նահանգների, Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների հնարավոր եռակողմ հանդիպում Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում, որպես տասնամյակներ տևած պատերազմին վերջ դնելու բանակցությունների հաջորդ քայլ՝ գրում է Politico-ն՝ հղում անելով Դոնալդ Թրամփի վարչակազմին մոտ կանգնած աղբյուրներին:               
 

Բյուրական արվեստի ակադեմիայում տեղի կունենան համերգներ արցախցիների համար

Բյուրական արվեստի ակադեմիայում տեղի կունենան համերգներ արցախցիների համար
07.12.2020 | 22:24

Ամենահզոր ներուժն արվեստն է «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնը բազմիզս արձագանքել է հասարակական և քաղաքացիական մարտահրավերներին՝ կարևորելով բարձրագույն մշակույթի դերն ու ներուժը վերականգնման գործում: Դեկտեմբերի 8-15-ը փառատոնի Բյուրական արվեստի ակադեմիայում տեղի կունենան համերգներ, որոնց հիմնական ունկնդիրներն են լինելու Հայաստանում հյուրընկալված արցախցիները:

Նրանց համար ելույթ կունենան Հայաստանի նոր անունների տաղանդաշատ սաները, որոնց անզուգական կատարումներն անշուշտ խթան կհանդիսանան իրենց հասակակիցների մոտ երաժշտական մշակույթի հանդեպ հատուկ սեր ձևավորելու և կրթելու գործում: Համերգից առաջ նախատեսվում է այց Բյուրականի աստղադիտարան և Սուրբ Հովհաննես եկեղեցի:

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 6060

Մեկնաբանություններ