Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Աստիճանաբար փլուզվելու է նաև թուրքական ԱԹՍ-ների անորսալիության միֆը

Աստիճանաբար փլուզվելու է նաև թուրքական ԱԹՍ-ների անորսալիության միֆը
26.05.2025 | 10:10

Մինչ Հայաստանում գիտունիկները սկսել են ծաղրել Հնդկաստանի հնարավորությունները, արդեն ո՛չ միայն Հնդկաստանում, այլև Հունաստանում և ԱՄՆ-ում են սկսել խոսել թուրքական ԱԹՍ-ների միֆի փլուզման մասին։

Հիշեցնեմ, որ Bayraktar TB-2-ի միֆը ուռճացվեց 2020 թվականին, և ես ունեմ կասկածներ, որ դա միտումնավոր ստեղծված միֆ էր, որը միլիոնավոր դոլարներ բերեց թուրքական ռազմարդյունաբերության ոլորտ:

Թուրքիայի ազդեցությունը մեծացավ, որպես պատերազմի բնույթը փոխելու ունակ ռազմական արդյունաբերության տերություն։

Աշխարհի շատ երկրներ սկսեցին հետաքրքրվել հենց Bayraktar TB-2-ով:

Baykar ընկերությունը, որը պատկանում է Էրդողանի դստեր ամուսնուն, դարձավ թուրքական ռազմարդյունաբերության լոկոմոտիվը։

Եվ հիմա Պակիստանի կիրառած թուրքական Baykar-ի ԱԹՍ-ներն ուղղակի անզոր եղան Հնդկաստանի դեմ հակամարտության այս ակտիվ փուլում։

Հնդիկ գործընկերս, որ մասնագիտացած է հենց ռազմական հետազոտությունների մեջ, պատմում էր, թե ինչքան արդյունավետ են իրականում գործել Հնդկաստանի ՀՕՊ և ՌԷՊ միջոցները, որոնց կոորդինացված կիրառումն ուղղակի ստեղծել էր օդային պաշտպանության ցանց, որտեղ պակիստանյան ԱԹՍ-ները հազվադեպ էին կարողանում գործողություն ավարտել։

Այլ է պատկերը չինական FPV ԱԹՍ-ների դեպքում, որոնց էժան և դրվագային գործելու համար նախատեսված լինելն ապահովում է որոշակի արդյունավետություն` հատուկ նշանակության խմբերի համար։

Ամեն դեպքում, աստիճանաբար փլուզվելու է նաև թուրքական ԱԹՍ-ների անորսալիության միֆը, ինչը Թուրքիայի տնտեսական խնդիրների խորացման պարագայում լավ ապագա չի խոստանում Թուրքիայի նոր` ռեգիոնալ տերությունից դեպի գլոբալ դերակատար անցման հավակնությունների իրագործման համար։

Արա ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 1899

Մեկնաբանություններ