Իրանը փաստացի վերահսկողություն է հաստատում, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» նկատմամբ՝ գրում է Sepah Pasdaran-ի թելեգրամյան ալիքը։ «Այս երթուղին ոչ միայն ամրապնդում է Թեհրանի դիրքերը, այլև լուրջ խոչընդոտ է ստեղծում Սյունիքում հենարան ձեռք բերելու ՆԱՏՕ-ի կամ Իսրայելի ցանկացած փորձի համար. նախքան Հայաստան անցնելը, նրանք ստիպված կլինեն բախվել Իրանի հետ»,- գրում է ալիքը։               
 

Ապուշացման տեխնոլոգիան և նիկոլական քարոզը

Ապուշացման տեխնոլոգիան և նիկոլական քարոզը
22.07.2025 | 16:17

Նիկոլ Փաշինյանը սկսել է նախապատրաստել հայ ժողովրդին «Զանգեզուրի միջանցքը» հանձնելուն։

Մի ժամանակ ասում էին, որ Արցախը պետք է տալ, որ «Զանգեզուրի միջանցքը» չլինի։

Հիմա ասում են, թե ինչ լավ է, որ Արցախը հանձնեցինք, քանի որ․․․ Հայաստանը վերջապես ինքնիշխան դարձավ, ու վերջապես «Զանգեզուրի միջանցքը» կլինի։ «Բայց, ի հեճուկս ռուսների,- ասում են նիկոլենք,- միջանցքը կլինի ամերիկյան» (դեռ բարձր չեն գոռում, որ կլինի թուրքական)։

Ահա այս թեզերն առաջ տանելու համար տարատեսակ քարոզիչներ են մեջ գցում։ Մի կին «ատամնատեխնիկ» էր երեկ հայտնվել իշխանական քարոզչամիջոցում՝ կարնեգիների փորձագետ էր, թե ինչ էր, էական չէ։ Նրա վրա «ֆիրմա» փորձագետի պիտակ կար։

Այդ կինը ապուշություններ էր դուրս տալիս՝ հատուկ դեբիլների համար՝ փորձելով հիմնավորել, որ

-Թուրքիան ավելի լավ է, քան՝ Ռուսաստանը,

-միջանցքը լավ բան է,

-Հայաստանի բախտը բերել է, որ կորցրել է Արցախը և կհանձնի միջանցքը,

-Ադրբեջանը թուլանում է, և մեզ համար շատ լավ է լինելու,

-եթե հանկարծ Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվի, ապա Արևմուտքը մեզ կօգնի․․․ սանկցիաներ կիրառելով (այսինքն՝ ՀՀ քաղաքացիներին վերապահված է ուկրաինացիների պես մորթվելու ֆունկցիան, բայց «զատո» Ադրբեջանը կհայտնվի սանկցիաների տակ, այն էլ հարց է՝ կհայտնվի՞, թե՞ Ուրսուլայի մշտաժպիտ հայացքի ներքո ադրբեջանական գազն ավելի ծանր կկշռի, քան՝ հայկական արյունը)։

Մի խոսքով, այս կինը պարզունակ մանիպուլյացիաներով էր զբաղված և կատարյալ ապուշություններ էր դուրս տալիս՝ ապացուցելու համար, որ ինչքան լավ կլինի Հայաստաի համար, եթե հայերը որոշեն Նիկոլ Փաշինյանի հրամանատարությամբ գնալ դեպի կառափնարան։

Անդրանիկ Թևանյան

Դիտվել է՝ 1491

Մեկնաբանություններ