Հետաքրքիր ժողովուրդ ենք, նստած ուրիշի փողերն ենք հաշվում` սա էսքան ունի, նա էնքան ունի, սա միլիոն է դիզել, նա միլիարդ:
Ողջ օրը ուշքն ու միտքը ուրիշի ունեվածքն է, փոխարեն մտածեն, թե ինչու՞ իրենք հարուստ չեն։
Երկրի դժբախտություններն անգամ կապում են հարևանների ու ազգակիցների հարստությամբ։ Իշխանությունն էլ լավագույնս շահարկում է այս հանգամանքը։
Հարստությունն ազգային բարիք է և ոչ չարիք, իսկ ուղեղի սնանկությունը, նախանձն ու չկամությունը , ազգի պառակտման քայքայիչ ցեց, որը միջից ուտում է մեզ։
16.08.2025թ.
Լևոն ՋԱՎԱԽՅԱՆ