Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

Հայաստանը կարող է զրկվել տարածաշրջանում «խաղաղ ատոմ» զարգացնող միակ երկրի բարձր ռազմավարական կարգավիճակից

Հայաստանը կարող է զրկվել տարածաշրջանում «խաղաղ ատոմ» զարգացնող միակ երկրի բարձր ռազմավարական կարգավիճակից
04.03.2025 | 23:06

Ադրբեջանի էներգետիկայի նախարար Փիրվյազովը հանդիպում է ունեցել ՄԱԳԱՏԷ-ի նախագահ Գրոսսիի հետ: Միջուկային զենքի չտարածման, կլիմայի մասին Փարիզյան համաձայնագրի սկզբունքների կատարման հարցերի հետ մեկտեղ կողմերը քննարկել են նաև Ադրբեջանի էներգետիկ համակարգում միջուկային բաղադրիչի ներդրման հեռանկարը:

Այսպիսով՝ Բաքուն կրկին փորձում է օրակարգ բերել Ադրբեջանում առաջին ատոմակայանի կառուցման հարցը:

Հիշեցնեմ, որ խորհրդային տարիներից մշակվող ու պարբերաբար վերաիմաստավորվող ադրբեջանական ԱԷԿ-ի նախագիծը վերջին անգամ բարձր մակարդակով քննարկվել է 2019-ին՝ Սանկտ-Պետերբուրգի միջազգային տնտեսական գագաթնաժողովին Պուտին-Ալիև հանդիպման ժամանակ:

Ադրբեջանում ԱԷԿ-ի կառուցման շուրջ նկատվող ակտիվության ֆոնին Հայաստանի համար անվտանգային մարտահրավեր է դառնում նոր միջուկային ռեակտորի կառուցման վերաբերյալ ռազմավարական որոշման կայացումը: Ընդ որում, որոշումն ի օգուտ փոքր հզորության մոդուլային բլոկի անխուսափելիորեն հանգեցնելու է Հայաստանում «խաղաղ ատոմի» ոլորտի վերջնական պարալիզացմանը, ինչին բազմիցս անդրադարձել եմ:

Ադրբեջանն ունի աճող էլեկտրաէներգետիկ ախորժակ, ինչը դրսևորվում է միաժամանակ մի քանի ուղղությամբ՝ Սև ծովի հատակով անցնող ադրբեջանա-վրացա-ռումինա-հունգարական մալուխից մինչև, այսպես կոչված, «Զանգեզուրյան միջանցքով» էլեկտրահաղորդման գիծ: Թե՛ առաջինը, թե՛ երկրորդը Բաքուն փորձում է «վաճառել» արտաքին շահառուներին որպես «կանաչ միջանցք»: Հաշվի առնելով «միջուկային ռենեսանսով» պայմանավորված ատոմային էներգետիկայի արդի էկոլոգիակենտրոն ընկալումները՝ Ադրբեջանում ԱԷԿ-ի կառուցումն առավել քան տեղավորվում է Բաքվի «կանաչ» հռետորաբանության մեջ:

Ստեղծվում է մի իրավիճակ, որում Հայաստանը փաստացի կարող է զրկվել տարածաշրջանում «խաղաղ ատոմ» զարգացնող միակ երկրի բարձր ռազմավարական կարգավիճակից: Փաստացի հենց դրան է ուղղված Բաքվի և Անկարայի էներգետիկ դիվանագիտությունը, որի նպատակը էքսպերիմենտալ բնույթ կրող փոքր մոդուլային կայանի նախագծի ներքո Հայաստանին միջուկային հզորություններից վերջնականապես զրկելն է:

Վահե Դավթյան

Դիտվել է՝ 7299

Մեկնաբանություններ