ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը շուտով կկիրառի հայելային միջոցառումներ՝ Չինաստանի քաղաքացիների համար վիզայի ռեժիմը վերացնելու համար։ «Մեր չինացի ընկերների՝ Ռուսաստանի քաղաքացիների համար անվիզա ռեժիմ մտցնելու վերաբերյալ որոշումը, անկասկած, կնպաստի մեր ժողովուրդների միջև կապերի հետագա ամրապնդմանը: Մեր կողմից հայելային միջոցառումները շատ շուտով ուժի մեջ կմտնեն Չինաստանի քաղաքացիների համար»,- ասել է Պուտինը։               
 

Վաղարշապատի դրական հետևությունները

Վաղարշապատի դրական հետևությունները
18.11.2025 | 12:32

Եթե Վաղարշապատի ընտրությունների արդյունքները քննարկենք առանց հայկական ավանդական սգի, անեծքի և հուսահատության, ապա կանենք ռացիոնալ հետևություններ.

1. Պետք է շնորհավորել «Հաղթանակ» և «Մայր Հայաստան» դաշինքներին։

2. Պետք է արձանագրել, որ Հայաստանում և հատկապես մարզերում ընտրությունները կատարվում են անհատական գործոնի՝ պապու, հորեղբոր տատու, մեծ ընտանիքների, գյուղական պատկանելության և այլ արխայիկ իդենտիֆիկացիաների շնորհիվ։ Մեխակյանի հաղթանակը սրա մասին է խոսում. սա փաստ է, որի հետ պետք է հաշվի նստել։

3. Միայն առաջիկա շաբաթներին Վաղարշապատի ընտրողներն աստիճանաբար կգիտակցեն, որ իրենք ձայն են տվել ՔՊ-ին։ Մեխակյանի օգտին քվեարկածների 80 տոկոսը վստահ է, որ ինքը ձայն է տվել Մեխակյանին և ոչ թե՝ ՔՊ-ին։

4. Նիկոլ Փաշինյանը չխառնվեց Վաղարշապատի ընտրություններին (Գյումրիից հետո արեց հետևություններ), և դա էապես ազդեց արդյունքների վրա։ Բայց համապետական ընտրություններում նա չի կարող մնալ ստվերում, և նույն Վաղարշապատում լինելու է լրիվ այլ արդյունք։ Հենց այդ ժամանակ Վաղարշապատի ընտրողը անկեղծ զարմանալու է՝ «ինչի մեր Մեխակյանը նիկոլակա՞ն ա»։

5. Բոլոր հարցումներով ընտրություններում այս պատկերը պետք է լիներ, չի եղել անակնկալ։

6. «Հաղթանակ» դաշինքի նորամուտն իրոք լավն էր։ Պետք է հասկանալ՝ որքանով էր դա Սևակ Խաչատրյանի և լոկալ թիմի արդյունքը, որքանով՝ կենտրոնական լիդերության։ Ռ. Քոչարյանը վերջին մեկ տարում ունի կայուն լավ վարկանիշ։ Խնդիրը սեփական լավ վարկանիշի և լոկալ լոյալ թիմերի վարկանիշների սինխրոնիզացիան է։ Սա խնդիր է, բավականին բարդ, որը պետք է փորձել լուծել, և որն ունի լուծում։

7. «Մայր Հայաստանի» համառ ու գրագետ աշխատանքը տալիս է տեսանելի արդյունք. նոր ստեղծված ուժը մշտապես հաղթահարում է անցողիկ շեմը։ Երեք պայքար՝ երեք հաջողություն. Երևան, Գյումրի, Վաղարշապատ։ Սա արդյունք է, որ չի կարող աննկատ մնալ և չի կարող իր ազդեցությունը չունենալ 2026-ի համապետական ընտրությունների ժամանակ։

8. Վաղարշապատի ընտրություններին չեն մասնակցել երկու խոշոր ֆավորիտ ուժեր՝ Ս. Կարապետյանի «Մեր Ձևով»-ը և Գ. Ծառուկյանի «Առաջարկ Հայաստանին»-ը։ Հասկանալի է, որ նրանց մասնակցությունն էապես կփոխեր պատկերը։ Բայց սա հասկանում է նաև իշխանությունը, և առաջիկայում ենթադրելի է ճնշումների մեծացումն այս ուժերի վրա, քանի որ Վաղարշապատի մոդելն իշխանությանը ձեռք է տալիս։

9. Իշխանության հետագա վարքագծի մասին. իմ կանխատեսմամբ՝ իշխանությունը շարունակելու է երկու բան. գնալու է ծավալուն այլանդակությունների՝ ընտրությունների նախաշեմին նոր միջավայր ձևավորելու համար, և անելու է նորանոր կոպիտ սխալներ, որոնցից պետք է առավելագույն չափով օգտվել, եթե դիմացը լինեն լուրջ ընդդիմադիր համակարգեր (դրա մասին՝ հաջորդիվ)։

Վահե Հովհաննիսյան

Դիտվել է՝ 653

Մեկնաբանություններ