ՈՒկրաինային «Tomahawk» հրթիռների հնարավոր մատակարարման թեման Մոսկվայում ծայրահեղ մտահոգություն է առաջացնում՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ «Այդ զենքն առանձնահատուկ է, կարող է լինել ոչ միջուկային, կարող է լինել միջուկային տարբերակով։ Զենքի հեռահարությունը բարձր է, լուրջ»,- ասել է Պեսկովը։               
 

Բարդ ու անտեսանելի մարտադաշտ

Բարդ ու անտեսանելի մարտադաշտ
27.09.2025 | 16:05

Ալգորիթմներով ստեղծվող գովազդը, արհեստական բանականության վրա հիմնված ու կեղծ քաղաքական վերլուծաբանների ապատեղեկատվական արշավները ճանաչողական պատերազմը դարձրել են ավելի բարդ ու անտեսանելի մարտադաշտ, որի առաջնագիծը մարդկային միտքն է, թիրախը՝ դրա գրավումը։

Ըստ մասնագետների, ճանաչողական պատերազմի շրջանակներում որքան շատ տարածվի կասկածամտությունը հակառակորդի շրջանում՝ յուրաքանչյուր տեղեկատվության վերաբերյալ, այնքան ավելի կթուլանա ճշմարտությունը ճանաչելու պատրաստակամությունը՝ այն տեսնել կամ լսելիս։

Ահա թե ինչու Հայաստանում հասարակությունը չի հավատում ոչ մեկին․․․

Վազգեն ՊԵՏՐՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 2125

Մեկնաբանություններ