ՈՒկրաինային «Tomahawk» հրթիռների հնարավոր մատակարարման թեման Մոսկվայում ծայրահեղ մտահոգություն է առաջացնում՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ «Այդ զենքն առանձնահատուկ է, կարող է լինել ոչ միջուկային, կարող է լինել միջուկային տարբերակով։ Զենքի հեռահարությունը բարձր է, լուրջ»,- ասել է Պեսկովը։               
 

Դու մնացիր ու մնալու ես մեր ազգի պատմության մեծագույն դավաճանը»

Դու մնացիր ու մնալու ես մեր ազգի պատմության մեծագույն դավաճանը»
21.07.2023 | 22:38

«Խաղաղության դարաշրջան մուրացող վիժվածքը բերեց մեզ կործանման: Մեզնից յուրաքանչյուրը պետք է հստակ գիտակցի, որ միայն միասին մենք կարող ենք դիմադրել հայրենիքի օրեցօր հանձնման այս ազգադավ գործողություններին:

Արցախի կարգավիճակն Ադրբեջանի կազմում հայ ժողովրդի համար ընդունելի համարվել որևէ դեպքում չի կարող, իսկ դրա մասին անգամ խոսելն ինքնին հանցագործություն է, պետական դավաճանություն:

Այս բարդ ու ճակատագրական ժամանակաշրջանում մենք իրավունք չունենք անտարբեր մնալու ո՛չ Նիկոլի, ո՛չ նրա խունտայի, երեկ Արաբատ Միրզոյանի կողմից արված այն հայտարարություններին, որ Արցախն Ադրբեջան է:

Վա՜յ, Ղարաբաղ, տեսեք ո՛վ է քո ճակատագիրը որոշում:

Արցախի թուրքացման ծրագրի իրականացնողը հենց Նիկոլ Փաշինյանն է և հենց նրանից պետք է պահանջել Արցախի ապաշրջափակումը:

Տիկին էռատո՛, վերջապես կողմնորոշվեք ու հրապարակավ հայտարարեք, ո՞վ եք դուք՝ մահապարտ կանանց հրամանատա՞ր, ֆիզիկո՞ս, այգեպա՞ն, բոստնաչի՞, թե՞ պարզապես դավաճան։

Վերջում կոչս Նիկոլին՝ դու մնացիր ու մնալու ես մեր ազգի պատմության մեծագույն դավաճանը, դու հերոսածին մայր դատող իշխանություն ես։ Այն, ինչ դու արել և անում ես, չի կարող ներվել։ Դու պետական հանցագործ ես, դու պետք է ցմահ բանտարկվես ու ապրելու իրավունք չունես, հեռացիր ինչքան կարող ես շուտ»։

Նելա ԳՐԻԳՈՐՅԱՆ

(հատված` Արցախի Հանրապետության պատգամավորի ելույթից)

Դիտվել է՝ 3550

Մեկնաբանություններ