ՆԱՏՕ-ն փաստացի կմտնի Ռուսաստանի դեմ պատերազմի մեջ, եթե իրականացվի ՈՒկրաինայի վրայով թռիչքներից զերծ գոտի ստեղծելու և ՆԱՏՕ-ի ու ԵՄ պետությունների կողմից ռուսական անօդաչու սարքերի ու հրթիռների ոչնչացման գաղափարը։ Այս մասին իր Telegram ալիքում գրել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը:               
 

Պայքարունակ հասարակությունը կարող էր կառուցել իրական հավակնություններ դրսևորող պետություն

Պայքարունակ հասարակությունը կարող էր կառուցել իրական հավակնություններ դրսևորող պետություն
22.03.2025 | 10:12

Հայաստանը դատապարտված է դառնալ ուժեղ պետություն։ Ուժեղ պետություն կոնցեպտն առաջին հերթին ենթադրում է պայքարունակ պետություն, որովհետև ուժը պայքարի հետ է ծնվում, հակառակը դեռ չի հանդիպել։

Փոքր պետությունները ժամանակակից աշխարհում կարող են դառնալ դերակատարներ, անգամ եթե չունեն նավթ ու գազ, ինչը հաճախ է համարվում Հայաստանի թերզարգացման պատճառ։ Մյուսը ծովի բացակայությունն է, որին ժամանակակից աշխարհում կարող են փոխարինել զարգացած օդային տորմիղը և ցամաքային ռազմավարական կապուղիները։

Հայաստանը 30 տարվա ընթացքում անգամ փորձ չարեց ունենալ Հայաստան-Իրան երկաթուղի, որը վրացական երկաթուղու հետ միասին կարող էր Հայաստանի համար ստեղծել արտաքին աշխարհ դուրս գալու համեմատաբար ավելի մատչելի այլընտրանք։ Շատերը կպատճառաբանեն գումարի բացակայությունը, սակայն ես վստահ եմ, որ Հայաստանը նույնիսկ ինքնուրույն կարող էր ունենալ Հայաստան-Իրան երկաթուղի, առանց արտաքին ներդրողների, բայց, ցավոք, նպատակը չկար։

Դիմադրունակ և պայքարունակ հասարակությունը կարող էր կառուցել իրական հավակնություններ դրսևորող պետություն, և դա է Հայաստանի գոյության միակ երաշխիքը։

Ժամանակակից աշխարհում արդի տեխնոլոգիաները թույլ են տալիս փոքր տարածքով ու փոքր բնակչությամբ պետություններին կուտակել ուժ և կարողություններ, միակ նախապայմանը ռազմավարական էլիտայի (strategic elite) առկայությունն է, առանց որի միշտ կլինի վտանգ, որ իշխանություն կունենան ՔՊ-ի կենսափիլիսոփայությունը կրող ուժերը։

Կամ Հայաստանը կդառնա փոքր տերություն, կամ Հայաստանի գոյությունը միշտ, ամեն րոպե կլինի վտանգված, իսկ նրա լավագույն զավակները կդառնան զոհ Հայաստանի թուլությանը։

Արա Պողոսյան

Դիտվել է՝ 3775

Մեկնաբանություններ