Այսօր՝ նոյեմբերի 16-ին, Վաղարշապատ խոշորացված համայնքում համամասնական ընտրակարգով ավագանու ընտրություններ են: Ընտրություններն անցկացնելու համար կազմավորվել են 47 տեղամասեր: Վաղարշապատ համայնքի ընտրողների թիվը, ըստ Ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության տվյալների, 69866 է։               
 

Գրանադան ստացավ ևս մեկ զբոսաշրջային հասցե

Գրանադան ստացավ ևս մեկ զբոսաշրջային հասցե
27.05.2013 | 03:14

Գրանադայի կենտրոնում, ստորգետնյա կայանատեղի կառուցելու աշխատանքների ժամանակ, հայտնաբերվել է մ.թ. 1-4 դարերի հռոմեական բնակավայր: Հնագիտական արշավախումբը մտադիր է թանգարան հիմնել գտածոների վայրում: El Pais-ը գրում է, որ Գեղարվեստի թագավորական ակադեմիայի ներկայացուցիչները գտնված կառույցը համարում են այնքան յուրահատուկ, որ ամբողջությամբ պահպանելու են: 2013-ի ապրիլին Բարսելոնայից ոչ հեռու գտնվել էր Դիոնիս աստծո մարմարե կիսանդրին` մ.թ. 1-ին կամ 2-րդ դարի: Իսպանիան շարունակում է հայտնաբերել իր հռոմեական անցյալը:

Դիտվել է՝ 3234

Մեկնաբանություններ