Այսօր՝ նոյեմբերի 16-ին, Վաղարշապատ խոշորացված համայնքում համամասնական ընտրակարգով ավագանու ընտրություններ են: Ընտրություններն անցկացնելու համար կազմավորվել են 47 տեղամասեր: Վաղարշապատ համայնքի ընտրողների թիվը, ըստ Ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության տվյալների, 69866 է։               
 

Թող Չինաստանից գա` պատասխանի

Թող Չինաստանից գա` պատասխանի
11.09.2013 | 18:00

Պատգամավոր Նիկոլ Փաշինյանին ԱԺ խոսնակ Հովիկ Աբրահամյանը ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ համոզում էր, որ վարչապետին ուղղված հարցը գրավոր հղի, սակայն պատգամավորը համառում էր: «Սահմանադրական իմ իրավունքն է հարց տալը, ուզում եմ, ինձ չի հետաքրքրում, թող Չինաստանից գա պատասխանի»,- հայտարարեց Փաշինյանը` հավելելով, որ վարչապետը պետք է իր գործուղումն այնպես կազմակերպեր, որ նիստի ժամանակ դահլիճում լիներ: Ի վերջո, Աբրահամյանին հաջողվեց համոզել Փաշինյանին` նշելով, որ վարչապետության ողջ շրջանում վարչապետը առաջին անգամ նիստին ներկա չէ, ու պիտի ըմբռնումով մոտենալ:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2884

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ