Այսօր՝ նոյեմբերի 16-ին, Վաղարշապատ խոշորացված համայնքում համամասնական ընտրակարգով ավագանու ընտրություններ են: Ընտրություններն անցկացնելու համար կազմավորվել են 47 տեղամասեր: Վաղարշապատ համայնքի ընտրողների թիվը, ըստ Ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության տվյալների, 69866 է։               
 

Ամերիկացի բրիգադային գեներալը ՊՆ-ում քննարկել է համագործակցության հարցերը

Ամերիկացի բրիգադային գեներալը ՊՆ-ում քննարկել է համագործակցության հարցերը
03.02.2015 | 01:13

Հայաստանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանն ընդունել է ԱՄՆ-ի Եվրոպական հրամանատարության պատվիրակությանը` բրիգադի գեներալ ՄքՆիլիի գլխավորությամբ: Պատվիրակությանն ուղեկցել է ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Քլարկ Փրայսը: Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանական ոլորտում հայ-ամերիկյան համագործակցության հարցեր: Կողմերը երկուստեք կարևորել են համագործակցության զարգացման դինամիկայի պահպանումը և նոր ոլորտների նախաձեռնումը:

Դիտվել է՝ 2829

Մեկնաբանություններ