ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը շուտով կկիրառի հայելային միջոցառումներ՝ Չինաստանի քաղաքացիների համար վիզայի ռեժիմը վերացնելու համար։ «Մեր չինացի ընկերների՝ Ռուսաստանի քաղաքացիների համար անվիզա ռեժիմ մտցնելու վերաբերյալ որոշումը, անկասկած, կնպաստի մեր ժողովուրդների միջև կապերի հետագա ամրապնդմանը: Մեր կողմից հայելային միջոցառումները շատ շուտով ուժի մեջ կմտնեն Չինաստանի քաղաքացիների համար»,- ասել է Պուտինը։               
 

Մեծ Շեն և Հին Շեն գյուղերի բնակեցման հարցը բացառապես կապված է անվտանգության երաշխիքների ապահովման հետ

Մեծ Շեն և Հին Շեն գյուղերի բնակեցման հարցը բացառապես կապված է անվտանգության երաշխիքների ապահովման հետ
22.12.2020 | 14:50

Շուշիի շրջանի Մեծ Շեն և Հին Շեն գյուղերի բնակեցման հարցը բացառապես կապված է անվտանգության երաշխիքների ապահովման հետ՝ ռուսական կողմի ներկայացվածությամբ։ Կամ գոնե հայկական հենակետերը պետք է տեղադրվեն մինչև գյուղ հասնելը։ Այս պահին Մեծ Շենը ապահով չէ, և բնակիչները վախենում են այնտեղ լինել՝ ասուլիսում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը։

Պատգամավորները այցելել են Մեծ Շեն ու Հին Շեն բնակավայրեր։ «Տեղացիների վստահեցմամբ՝ Հին Շենում կան 40-ից ավելի ընտանիքներ՝ երեխաներով։ Որևէ անվտանգության խնդիր այս պահին իրենց համար չկա։ Եվ գյուղի հենց սկզբնամասում գտնվում էին ռուսական խաղաղապահները, ովքեր վստահեցրեցին տեղաբնակների անվտանգ լինելու մասին։ Մի փոքր մտահոգիչ էր Մեծ Շեն համայնքում բնակիչներ չլինելու փաստը։ Ընդամնեը 1-2 հոգի կային այնտեղ։ Հավանաբար դա կապված էր նրա հետ, որ մինչև Հին Շեն խաղաղապահներ չկային։ Խաղաղապահները Մեծ Շենը բաց են թողել, Հին Շենում են տեղակայվել։ Եվ հնարավորություն կա, որ Մեծ Շենի հատվածում ադրբեջանցիներ հայտնվեն։ Հավանաբար հենց սա է խնդիրը, որ բնակիչները չեն վերադարձել»,- ասաց Հովսեփյանը։ Նրա խոսքով՝ օրեր առաջ այդ ճանապարհահատվածի վրա հայտնվել են 30 ադրբեջանցիներ, փակել ճանապարհը։ Ռուս խաղաղապահների միջնորդությամբ բացել են ճանապարհը։ «Սա է եղել պատճառը, որ աղմուկ էր բարձրացել, որ շրջափակման մեջ են։ Թերևս, եթե տեղանքին ծանոթ եք, շրջափակման մեջ հայտնվելն անհավանական մի իրավիճակ է։ Խնդիրն առաջացել էր այն հանգամանքից, որ եկել ու կանգնել էին Մեծ Շենի ու Հին Շենի ճանապարհահատվածի վրա։ Իրենցից հետո ռուս խաղաղապահներն էին, հետո ժամկետային զինծառայողներն ու կամավորները»,- նշեց Սոֆյա Հովսեփյանը։

Դիտվել է՝ 3919

Մեկնաբանություններ