ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը շուտով կկիրառի հայելային միջոցառումներ՝ Չինաստանի քաղաքացիների համար վիզայի ռեժիմը վերացնելու համար։ «Մեր չինացի ընկերների՝ Ռուսաստանի քաղաքացիների համար անվիզա ռեժիմ մտցնելու վերաբերյալ որոշումը, անկասկած, կնպաստի մեր ժողովուրդների միջև կապերի հետագա ամրապնդմանը: Մեր կողմից հայելային միջոցառումները շատ շուտով ուժի մեջ կմտնեն Չինաստանի քաղաքացիների համար»,- ասել է Պուտինը։               
 

Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 114 դեպք

Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 114 դեպք
28.12.2020 | 15:43

Հայաստանում դեկտեմբերի 28-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 157 948 դեպք: Մեկ օրում դեպքերի թիվն ավելացել է 114-ով:
Կորոնավիրուսից ապաքինվել է 139 675 (+562) մարդ, բուժվում է 14 824 (-456):
Գրանցվել է մահվան 3431 դեպք: Մեկ օրում մահացել է 8 մարդ:

Դիտվել է՝ 6024

Մեկնաբանություններ